04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հրատապ

Երազախաբ լինելուց երբեք զավակ չի ծնվում

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր եւ Ալիեւի միջեւ հուսալի օպերատիվ կապ է հաստատվել: «Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել ենք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ, և կարող ենք ասել, որ փոխադարձաբար ցանկացած տեղեկատվություն կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին և, եթե իրենց կողմից լինի` ինձ: Այնպես չէ, որ հրադադարի ամեն խախտման […]

Հայաստանյան լրատվամիջոցները բաժանված են տարբեր քաղաքական և տնտեսական ճամբարների /տեսանյութ/

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ամփոփելով երրորդ եռամսյակը և խոսելով՝  Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին ասաց, որ ավագանու անցած ընտրությունները, որքան էլ անցել են հանդարտ և խաղաղ մթնոլորտում, այնուամենայնիվ իրենք արձանագրել են  լրագրողի հանդեպ կիրառված ֆիզկական բռնության մեկ դեպք  և մասնագիտական գործունեության խոչընդոտման մեկ փաստ: «Այս արդյունքները համեմատելով 2017 թվականի […]

Հայաստանում օլիգարխներ չկան. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, լրագրողների  փոխանցմանը ի պատասխան, թե Գագիկ Ծառուկյանը գործարար է, տիրապետում է խոշոր բիզնեսի, հայտարարեց՝ Հայաստանում օլիգարխեր չկան. «Ոչ մեկի համար, կարծում եմ, գաղտնիք չէ, որ պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է»,-ասաց նա: Հիշեցմանը, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում ասել էր՝ որևէ օլիգարխ խորհրդարանում անելիք չունի, վերջինս արձագանքեց. «Հայաստանում օլիգարխներ չկան»։

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները բողոքի նոտա են հղել ՌԴ Պետդումա

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները բողոքի նոտա են հղել ՌԴ Պետդումայի նախագահին։ Նրանց բողոքը կապված է հայտնի ռուս կանանց՝ Արցախ այցի հետ, հաղորդում է Trend.az-ը։ Հոկտեմբերի 7-ին Արցախ այցելած ռուս կանանց թվում էին գրող Լյուդմիլա Ուլիցկայան, Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան, հասարակական գործիչ Աննա Ֆեդերմեսերը։ Նրանք Արցախ են այցելել Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակում։ Արցախ այցելած ռուս […]

Նախկին նախագահը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ռիա Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստվում է կուսակցություն ստեղծել և ընդդիմություն դառնալ: Քոչարյանը եւս մի ուշագրավ հայտարարություն է արել, թե չի հավակնում ՀՀ վարչապետի պաշտոնին, նաեւ չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք ԱԺ արըահերթ ընտրություններին՝ չի հասցնում: «Եթե քաղաքականություն ես վերադառնում, հարկավոր է մտածել այդ մասին»,- ասել է Ռ. Քոչարյանը՝ պատասխանելով  հարցին՝  պատրաստվո՞ւմ […]

Կառավարությունը պետբյուջեում խոստացած ցուցանիշներ դնելու պարտավորություն առ այսօր չի ստանձնել /տեսանյութ/

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստեց՝ 2018 թ.-ի ՀՀ կառավարության հաստատած գործունեության ծրագրում նախատեսված չեն քանակական ցուցանիշներ, որից կբխի 2019 թ.-ի պետական բյուջեն:  «Ըստ էության ՀՀ կառավարությունը 2019 թ.-ի պետբյուջեում խոստացած ցուցանիշներ դնելու պարտավորություն առ այսօր չի ստանձնել»,-նշեց Պարսյանը: Տնտեսագետի բնորոշմամբ՝ 2019 թ.-ի պետբյուջեն համեստ է,  ծառայելու […]

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ռիչարդ Միլսի հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարություններին։  «Մենք ուշադրություն ենք դարձրել Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Միլսի հայտարարություններին: ԱՄՆ դեսպանը, հոկտեմբերի 9-ին ելույթ է ունեցել հայ-ամերիկյան առևտրային պալատում, և այդ ելույթն առանձնացել է յուրատեսակ անմիջականությամբ: ԱՄՆ դեսպանը տեղեկացրել է, որ իր երկրի կառավարությունը, ամերիկյան […]

Քոչարյանը դիմել է ՔԿ–ին՝ միջնորդելով իրեն տուժողի կարգավիճակ տալ գաղտնալսման գործով

ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի միջեւ հեռախոսազրույցի վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ: Այս մասին հայտնել են  Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից։ «Միջնորդությունը Քննչական կոմիտե ներկայացվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, […]

Հայաստանում օտարերկրյա ներդրումները 91 մլնից իջել են 9 մլն դոլարի /տեսանյութ/

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի ներկայացուցիչները ներկայացրել են Համաշխարհային տնտեսական ֆորումի «2018թ. մրցունակության համաշխարհային զեկույցի» հրապարակած տվյալները։ Ներկայացվեց նաեւ Հայաստանի տնտեսական ցուցանիշները: Տեսանյութը՝ yerevan.today-ի

Հայաստանում ամեն 10-րդ մարդը սոված է պառկում քնելու /տեսանյութ/

Հայաստանում ամեն 10-րդ մարդը սոված է պառկում քնելու, քանի որ ընթրիքի փող չունի: Այս մասին հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Հիշեցնենք, հոկտեմբերի 17-ը աղքատության դեմ պայքարի միջազգային օրն է: Ահարոն Ադիբեկյանի տվյալներով՝ աշխարհի 7 միլիարդ բնակչության 2 միլիարդը, այսինքն՝ ամեն երրորդ մարդն աղքատ է: Որպես աղքատության պատճառ սոցիոլոգը նշում է տնտեսական եւ սուբյեկտիվ-հոգեբանական. ասում է՝ մարդիկ ծույլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի