08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Բոլթոնի այցի առաջին պտուղը. Հայաստանին 60 մլն եվրոյով կործանիչներ են առաջարկվել. Regnum

Ռուսական «Ռեգնում» գործակալությունը, հայկական ռազմական շրջանակներում ունեցած սեփական աղբյուրներին հղում տալով, հաղորդում է, որ Շվեդիան Հայաստանի Պաշտպանության նախարարությանն առաջրակել է գնել SAAB ընկերության կողմից արտադրված JAS-39 Gripen կործանիչներ։ Դա տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ Երեւանում ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը այցելել է Երեւան՝ տարածաշրջանային այցի շրջանակներում։

Նկատենք, Ջոն Բոլթոնը Երեւանում ասել է, թե հնարավոր է զենք մատակարարվի Հայաստանին եւ Ադրբեջանին՝ ռուսական ազդեցությունը նվազեցնելու համար։

Ըստ հաղորդման, առաջարկվել է գնել կործանիչների ութ օրինակից բաղկացած խմբաքանակ մոտավորապես 55-60 միլիոն եվրո արժեքով մեկ կործանիչի դիմաց։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ