19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

Զինծառայողները քվեաթերթիկները ստանալուց հետո հերթի մեջ առանձնացնում են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկը. «Անկախ դիտորդ»

2018թ. դեկտեմբերի 9-ին  ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակում կդիտարկեն «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի 600 կարճաժամկետ դիտորդներ, կաշխատի արագ արձագանքման 44 շրջիկ խումբ՝ ընդհանուր 90 շրջիկ դիտորդով: Կարճաժամկետ դիտորդները կաշխատեն 300 տեղամասային ընտրական կենտրոններում և բոլոր 38 տարածքային ընտրական հանձնաժողովներում 2018թ. դեկտեմբերի 9-ին կգործի «Անկախ […]

Ընտրողները պասիվ են. ԱՊՀ ՄԽՎ

Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) միջազգային դիտորդների խմբի համակարգող Միրլան Բակիրովը ընտրատեղամասերում պասիվություն է նկատում։ Այս մասին նա հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։ Վաղ առավոտից ԱՊՀ ՄԽՎ դիտորդների խումբը մի քանի ընտրատեղամաս է այցելել ու հետևել է քվեարկության ընթացքին։ Բակիրովի խոսքով` քվեարկությունն ընթանում է ընդունված ընթացակարգով, դիտորդները, ԶԼՄ–ներն ու իրավապահները հետևում են ընթացքին։ «Որոշակի պասիվություն […]

Վիգեն Սարգսյանը քվեարկեց այն Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով երբևէ չի անցնի հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների

Ես քվեարկել եմ այն Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով երբևէ չի անցնի հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների, այսօր իր քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը.  «Ես քվեարկել եմ այսօր այն Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով երբևէ չի անցնի հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների, որովհետև դա ուղիղ ճանապարհ է […]

Ոստիկանապետը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին /տեսանյութ/

ՀՀ ոստիկանությունը քաղաքականությամբ չի զբաղվում: Այս մասին ԱԺ ընտրություններում քվեարկությունից հետո ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ բացառելով իրավապահ մարմինների կողմից քաղաքական պատվերների իրականացումը: «Ի սկզբանե ՀՀ արչապետն իմ և ոստիկանության առջև դրել էր խնդիր, որ բոլոր կուսակցությունների, դաշինքների թեկնածուների միջև հավասար պայմաններ ապահովենք: Անգամ, եթե «Իմ քայլ» դաշինքի որևէ մեկ անդամ […]

Նիկոլ Փաշինյանի համար աշխատող ֆեյքերը. բացահայտում

Իշխանափոխության ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանը Facebook սոցիալական ցանցում համակարգված աջակցություն են ցուցաբերել կեղծ օգտահաշիվները, որոնց շնորհիվ ցանցում մեծամասնության իմիտացիա է ստեղծվել: Իշխանափոխությունից հետո Փաշինյանին սատարող կեղծ օգտահաշիվների թիվը կտրուկ աճել է, իսկ նրանց գործունեությունը ցանցում դարձել է ավելի համակարգված և թիրախային: Այս համատեքստում «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն Facebook սոցիալական ցանցում մոնիթորինգ իրականացրել է և հայտնաբերել […]

ԿԸՀ-ն 3 ժամը մեկ կհրապարակի քվերակության մասնակցության արդյունքները /տեսանյութ/

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության մասնակցության վերաբերյալ տեղեկությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի երեք ժամը մեկ, քիչ առաջ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ «ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակում ընդգրկված է 2 592 486 ընտրող։ Թվով 465 քաղաքացի էլեկտրոնային եղանակով քվեարկության միջոցով նոյեմբերի 31-ից մինչև դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում կատարել է իր  քաղաքացիական պարտքը», – տեղեկացրեց Տ. Մուկուչյանը։ […]

Ընտրություններում միջազգային դիտորդական առաքելություն է իրականացնելու 8 կազմակերպություն

ԱԺ արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել են 70 տեղական և 32 միջազգային լրատվամիջոցներ: Դիտորդական առաքելություն իրականացնելու է 22 տեղական հասարակական կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրը հավատարմագրել է երկու տասնյակից ավելի դիտորդներ: Միջազգային դիտորդական առաքելություն են իրականացնելու հետևյալ կազմակերպությունները` ԵԱՀԿ ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ, ԱՊՀ դիտորդական առաքելություն, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով, Եվրոպական խորհրդարան, SILBA (Ազատության և ժողովրդավարության նախաձեռնությունների աջակցություն) […]

Հայաստանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Հայաստանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Առավոտյան ժամը 8։00-ից բացվել են հանրապետության բոլոր՝ 2010 ընտրատեղամասերը։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Դրանք են՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, ինչպես նաև՝ «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, […]

Սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 8-ի ցերեկը առանձին շրջաններում, 9-ին, 12-13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ: Դեկտեմբերի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում Դեկտեմբերի 08-ի ցերեկը հնարավոր է թույլ անձրև, 09-ին, 12-13-ին սպասվում է անձրև: Դեկտեմբերի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ազատ և արդար ընտրությունների վճռորոշ նշանակություն ունեն երկրի ապագայի ու առաջընթացի համար. Նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած Եվրոպական Միության դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Հեիդի Հաուտալայի գլխավորությամբ:   Զրուցակիցները խոսել են Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերությունների մասին, դրանք առավել արդյունավետ ու գործնական դարձնելու համար կարևորել Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումը։   […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի