19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

Քանի մարդ է մասնակցել ընտրությանը ժամը 14:00-ի դրությամբ

Այսօր խորհրդարանական արտահերթ ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է 636 05 ընտրող կամ ընտրողների 24,53 տոկոսը, այդ մասին քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը: Այս ընտրություններում Հայաստանում ընտրողների թիվը կազմում է 2 592479 Ներկայացնում ենք քվեարկության մասնակիցների թիվը` ըստ ընտրատարածքների. Թիվ 1 ընտրատարածք 48 618 Թիվ 2 ընտրատարածք 50 940 Թիվ […]

Ահազանգ. Տարոնիկում գյուղապետն ուղղորդում է քվեարկել ՔՊ-ի օգտին

Տարոնիկի 15/33 տեղամասում գյուղապետն ուղղորդում է «Իմ քայլի» թեկնածուին՝ Նարեկ Մկրտչյանին ընտրել: Այս մասին գրառում է արել ֆեյսբուքյան օգտատեր Արտուշ Այդինյանը: «Արդեն որերորդ դեպքն է, որ մի քանի հոգով քվեախցիկի հետևում են հայտնվում», – գրել է նա:  

Տեխնիկական սարքը չճանաչեց Սերժ Սարգսյանի մատնահետքը. երրորդ նախագահը քվեարկեց /տեսանյութ/

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կնոջ՝ Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց Ձորաղբյուրում գտնվող 29/45 ընտրատեղամասում: Սերժ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել որևէ հարցի: Ի դեպ, տեխնիկական սարքը չճանաչեց երրորդ նախագահի մատնահետքը: 

Henaran.am-ը ահազանգեր է ստանում

Henaran.am-ը ահազանգեր է ստանում, որ Երևան քաղաքի որոշ ընտրատեղամասերում տեղի են ունենում ընտրողների  բացահայտ ուղղորդման փորձեր։ Մասնավորապես, Երեւանի թիվ 82 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում ընտրողներին քվեաթերթիկներ տրամադրող հանձնաժողովի անդամները ընտրողին տալիս են ընտրաթերթիկների 1-ից 11 հերթականությունը խախտված ընտրաթերթիկներ՝ վերեւում դնելով  թիվ 4 ընտրաթերթիկը: Սա կարող է դիտվել որպես հստակ ուղղորդման փորձ, քանի որ ըստ նախապես սահմանված վիճակահանության 11 ուժերի […]

6/8 տեղամասում ՏԸՀ նախագահը վիրավորել ու փորձել է հեռացնել դիտորդին

« 6/08-ում ՏԸՀ նախագահը վիրավոել ու փորձել է հեռացնել մեր դիտորդին։ Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ դիտորդը մատնանշեց կուտակումն ու բաց քվեարկությունը», – Ֆեյսբուք սոցիալական ցանցում ահազանգում է «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության անդամ Դանիել Իոաննիսյանը։ 

Ընտրողների աննախադեպ ցածր մասնակցությունն անհանգստացնող է

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընտրողների աննախադեպ ցածր մասնակցությունն անհանգստացնող է: 2017թ. ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ 2.587.706 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել է 344.714 ընտրող (13.32%): 2018թ. դեկտեմբերի 9-ին Ազգային Ժողովի ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ 2․592.479 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 201.250 ընտրող (7.76%): Նախորդ ընտրությունների համեմատ ընտրությունների […]

ՀՀԿ շտաբն առավոտից ընտրախախտումների մասին ահազանգեր է ստանում. Արմեն Աշոտյանը նկատողություն է ստացել

ՀՀԿ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը 10/33 ընտրատեղամասում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընտրատեղամասի տարածքը շատ նեղ էր. «Իմ երեխային դիտողություն արեցին, թե ինչու հետս մտավ քվեախցիկ, բայց այնտեղ ցանկացած անկյունից երևում էր՝ ոնց են քվեարկում։ Վատ է, որ այսպես է»։ Արմեն Աշոտյանի խոսքով՝ ՀՀԿ շտաբն առավոտից ընտրախախտումների մասին ահազանգեր է ստանում. «Տեխնիկական խախտումների […]

Հանձնաժողովի անդամները խախտում են ընտրաթերթիկների 1-11 հերթականությունը՝ վերևում դնելով թիվ 4 ընտրաթերթիկը. 168.am

168.am-ը ընտրողներից ահազանգեր է ստանում, որ Երևան քաղաքի որոշ ընտրատեղամասերում տեղի են ունենում ընտրողների  ուղղորդման փորձեր։ Մասնավորապես, Կենտրոն համայնքի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում ընտրողներին քվեաթերթիկներ տրամադրող հանձնաժողովի անդամները խախտում են ընտրաթերթիկների 1-11 հերթականությունը՝ վերևում դնելով թիվ 4 ընտրաթերթիկը։ Հիշեցնենք, որ թիվ 4-ն «Իմ քայլը» դաշինքի համարն է։ Նկատենք, որ ոչ մի […]

Դավիթ Շահնազարյանին բերման ենթարկելու որևէ հիմք չկա. ԱԱԾ պետ /տեսանյութ/

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն այսօր 4/35 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո խոսեց ՀՀԿ համամասնական ցուցակի պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանիn օրերս ԱԱԾ հրավիրելու մասին։ «Դավիթ Շահնազարյանին մենք ոչ թե ծանուցագիր ենք ուղարկել, այլ հրավիրվել է ԱԱԾ՝ իր կողմից առերևույթ արված հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար։ Սակայն գիտեք, որ նա չի ներկայացել Ազգային անվտանգությանը և չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի