05 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀՀԿ շտաբն առավոտից ընտրախախտումների մասին ահազանգեր է ստանում. Արմեն Աշոտյանը նկատողություն է ստացել

ՀՀԿ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը 10/33 ընտրատեղամասում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընտրատեղամասի տարածքը շատ նեղ էր.

«Իմ երեխային դիտողություն արեցին, թե ինչու հետս մտավ քվեախցիկ, բայց այնտեղ ցանկացած անկյունից երևում էր՝ ոնց են քվեարկում։ Վատ է, որ այսպես է»։

Արմեն Աշոտյանի խոսքով՝ ՀՀԿ շտաբն առավոտից ընտրախախտումների մասին ահազանգեր է ստանում. «Տեխնիկական խախտումների վերաբերյալ են եղել, որևէ քաղաքական ահազանգ այս պահին չունենք։ Տեխնիկական ահազանգերով շտաբը զբաղվում է»։

Մեզ հետ զրույցում Արմեն Աշոտյանը նկատեց, թե մասնավորապես՝ ընտրախախտումների դեպքեր են արձանագրվել Վանաձոր քաղաքի 23/32 (Աբելյանի անվան թատրոն) տեղամասում: Ընտրատարածքում քվեարկողներից և վստահված անձանցից տեղեկացնում են, որ ընտրողներին քվեաթերթիկների ամբողջական փաթեթ չեն տրամադրում, փաթեթում մասնավորապես բացակայում է ՀՀԿ քվեաթերթիկը:

Դեպքեր կան, որ ոչ ճիշտ դասավորությամբ են տրամադրում քվեաթերթիկները, օրինակ՝ 1-ի փոխարեն՝ 11: Առկա են նաև ուղղորդված ցուցումներ՝ ընտրել կոնկրետ կուսակցության կամ անձի, մասնավորապես՝ 4-րդ համարի քվեաթերթիկը»: 

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ