08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ընտրություններում միջազգային դիտորդական առաքելություն է իրականացնելու 8 կազմակերպություն

ԱԺ արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել են 70 տեղական և 32 միջազգային լրատվամիջոցներ: Դիտորդական առաքելություն իրականացնելու է 22 տեղական հասարակական կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրը հավատարմագրել է երկու տասնյակից ավելի դիտորդներ:

Միջազգային դիտորդական առաքելություն են իրականացնելու հետևյալ կազմակերպությունները` ԵԱՀԿ ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ, ԱՊՀ դիտորդական առաքելություն, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով, Եվրոպական խորհրդարան, SILBA (Ազատության և ժողովրդավարության նախաձեռնությունների աջակցություն) և ENEMO (Ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց)։ 

Կուսակցությունների և դաշինքների համար անցողիկ շեմ են համարվում 5 և 7 տոկոսը։

Նշենք, որ համաձայն ՀՀ ոստիկանության տվյալների՝ ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 573 հազար 779 է:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ