Հայաստանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները
Հայաստանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Առավոտյան ժամը 8։00-ից բացվել են հանրապետության բոլոր՝ 2010 ընտրատեղամասերը։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք:
Դրանք են՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, ինչպես նաև՝ «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, «Օրինաց երկիր» կուսակցությունները:
Ընդհանուր առմամբ Հայաստանի 13 ընտրատարածքներում կա 2010 ընտրատեղամաս:
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2.573.779 ընտրող:
Henaran.am-ի խմբագրակազմը աշխատելու է արտակարգ ռեժիմով. առավոտյան ժամը 8:00-ից մինչև ուշ գիշեր մեր թղթակիցները կաշխատեն ընտրատեղամասերում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում` փորձելով ապահովել օպերատիվ և հավաստի տեղեկատվություն:
Հիշեցնենք, 2018թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում իրականացված ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց և խնդիր առաջացավ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու։