23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոստիկանապետը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին /տեսանյութ/

ՀՀ ոստիկանությունը քաղաքականությամբ չի զբաղվում: Այս մասին ԱԺ ընտրություններում քվեարկությունից հետո ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ բացառելով իրավապահ մարմինների կողմից քաղաքական պատվերների իրականացումը:

«Ի սկզբանե ՀՀ արչապետն իմ և ոստիկանության առջև դրել էր խնդիր, որ բոլոր կուսակցությունների, դաշինքների թեկնածուների միջև հավասար պայմաններ ապահովենք: Անգամ, եթե «Իմ քայլ» դաշինքի որևէ մեկ անդամ խախտում թույլ տված լիներ, միանշանակ կողմնապահություն չէր լինի»,- ասաց նա՝ նշելով, որ այս քարոզարշավի օրերին փորձել և արել են այնպես, որ որևէ տարբերություն չլինի:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանն ու գնահատականներին, թե դա վենդետա է՝ Օսիպյանն ասաց.

«Իր մասին ոչինչ ավել չեմ կարող ասել, քան այն, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում է դատական համակարգը, որն էլ պետք է որոշի՝ Ռոբերտ Քոչարյանը մեղավո՞ր է, թե՞ ոչ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ