ԿԸՀ-ն 3 ժամը մեկ կհրապարակի քվերակության մասնակցության արդյունքները /տեսանյութ/
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության մասնակցության վերաբերյալ տեղեկությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի երեք ժամը մեկ, քիչ առաջ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակում ընդգրկված է 2 592 486 ընտրող։ Թվով 465 քաղաքացի էլեկտրոնային եղանակով քվեարկության միջոցով նոյեմբերի 31-ից մինչև դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում կատարել է իր քաղաքացիական պարտքը», – տեղեկացրեց Տ. Մուկուչյանը։
ԿԸՀ նախագահի հաղորդմամբ՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքներում ընդգրկված է ընդհանուր թվով 1444 թեկնածուն։
Մուկուչյանը հաղորդեց նաև, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 20.099 քաղաքացուց չի ներկայացել 94-ը։