19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

Հայաստանը գնում է դեպի ավտորիտարիզմ. «Դուխով»․ 168 Ժամ

Երեկ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել, որում իր մտահոգությունն է հայտնում ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «2019թ. հոկտեմբերի 29-ի իմ հայտարարությունից հետո ես շարունակում եմ մտահոգված լինել Հայաստանի Սահմանադրական դատարանում տեղի ունեցող բաց կոնֆլիկտով: Ես ցանկանում եմ հիշեցնել 2019թ. հոկտեմբերին Վենետիկի հանձնաժողովում ձևավորված կարծիքը, որ Սահմանադրական դատարանի վերաբերյալ ցանկացած նախագիծ՝ վաղաժամ […]

Ռեստորանի վրա հարկային ուղարկելու սկանդալային պատմություն՝ վարչապետից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է․ «Կիրակի օրը ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության. միասին մոտ չորս ժամ անցկացրինք ճամփեզրյա մի ռեստորանում:  Հաշիվը վճարելուց հետո տեսա, որ ՀԴՄ կտրոն չեն բերում: Հրավիրեցի մատուցողին՝ հարցրեցի. ՀԴՄ կտրոն չպետք է տա՞ք: Ասաց պետք է տանք: Ասացի՝ դե խնդրում եմ տվեք: Որոշ ժամանակ սպասեցի ու տեսնելով, որ կտրոնը […]

ՊԲ-ն՝ Արցախի «էլիտար» զորամասի և պաշտոնյաների որդիների ծառայության մասին

Ի պատասխան auroranews.am-ի <<Արցախի <<էլիտար>> զորամասը, բարձրաստճան պաշտոնյաների որդիներն ու <<ինքնասպանության>> դեպքերը. Ուշագրավ մանրամասներ>> վերտառությամբ ս. թ. փետրվարի 3-ի հրապարակման՝    Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ զորամասը, որին անդրադարձել է տվյալ լրատվամիջոցը, իրավամբ ունի էլիտարի համբավ, քանի որ ինչպես Արցախյան առաջին պատերազմում, այնպես էլ 2016թ. ապրիլյան քառօրյա առճակատման ժամանակ լրջագույն դերակատարություն է […]

Արցախում զինվոր է վիրավորվել

Արցախի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է վիրավորվել: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Նախնական տեղեկություններով՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակել է իր ոտքին»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս պահին այլ մանրամասներ հաղորդել չի կարող:  

«Ինձ չի հետաքրքրում ՀՔԾ պատասխանը,իմ առաջարկն ուղղված է վարչապետին, և հենց նրանից էլ ես պատասխան եմ սպասում». Գևորգ Կոստանյան

Քիչ առաջ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) պատասխանել էր նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի այսօրվա հրապարակային առաջարկությանը, որով վերջինս մասնավորապես առաջարկում էր՝ «Չնայած այն հանգամանքին, որ ինձ առաջադրված մեղադրանքը զուրկ է որևէ իրավական, տրամաբանական և առարկայական հիմքից, հայտնում եմ իմ պատրաստակամությունը վաղը ևեթ վերադառնալ Հայաստան և հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին: Ընդ որում, որպեսզի դա […]

Երկրորդ զգուշացումը. ՍԴ հարցով վերջին գործողությունները չեն նպաստում սրումից խուսափելուն․ Բուքիքիո

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «2019-ի հոկտեմբերի 29-ի իմ հայտարարությունից հետո ես շարունակում եմ մտահոգված լինել Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող բաց հակամարտության պատճառով: Կիսում եմ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի զեկուցողների մտահոգությունն այս հարցի շուրջ: Կցանկանայի հիշեցնել Վենետիկի հանձնաժողովի՝ 2019 թվականի հոկտեմբերին ընդունած եզրակացությունում նշվող առաջարկությունների մասին առ այն, […]

Իշխող ուժի նախաձեռնությունը հակասահմանադրական է. սահմանադրագետ

Հենարան ակումբի օրվա բանախոսը` սահմանադրագետ Գոհար Մելոյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած նախագծերը հակասահմանադրական է որակում, քանի որ այս նախագծերի նպատակը, Մելոյանի խոսքով՝ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող արհեստական ճգնաժամը վերացնելն է, ինչն իրականում գոյություն չունի: Ցանկացած ինստիտուտի ճգնաժամի մասին, ըստ փորձագետի՝ կարելի է խոսել, եթե տվյալ մարմինը չի կարողանում Սահմանադրությամբ իրեն վերապահված […]

Գևորգ Կոստանյանը վերադառնում է՝ ՀՀ բոլոր իրավապահներին, վարչապետին ու դեսպաններին հրավիրելով հրապարակավ ապացուցել իր մեղադրանքը՝ գոնե մեկ դրվագով

Հարգելի քաղաքացիներ. Չնայած այն հանգամանքին, որ ինձ առաջադրված մեղադրանքը զուրկ է որևէ իրավական, տրամաբանական և առարկայական հիմքից, հայտնում եմ իմ պատրաստակամությունը վաղը ևեթ վերադառնալ Հայաստան և հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին: Ընդորում, որպեսզի դա արվի հրապարակային և մեր հասարակությունը հասկանա իրականում ինչ է տեղի ունենում, առաջարկում եմ կազմակերպել հրապարակային քննարկում ՀՀ վարչապետի մոտ կամ […]

«Կտրելու ենք պետության դեմ ոտնձգած բոլոր հանցագործների թաթիկները». Հրայր Թովմասյանի փաստաբան

«Օրենսդրական փոփոխության միջոցով, առանց հանցագործություն կատարելու, հնարավոր չէ շրջանցել սահմանադրական կարգավորումը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Օրենսդրական փոփոխության միջոցով, առանց հանցագործություն կատարելու, հնարավոր չէ շրջանցել սահմանադրական կարգավորումը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի կողմից շրջանառության մեջ դրված «Ազգային ժողովի կանոնակարգ» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի