19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ը հիմա աջակցու՞մ է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հակաքարոզչությանը, թե՞ ո՛չ

Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի պատասխանատու Մարկոս քահանա Մանգասարյանն անդրադարձել է «Բաց հասարակության հիմանդրամներ-Հայաստան»-ի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հայտարարությանը, որ Հայ Առաքելական եկեղեցին այն միակ կրոնական կառույցն է, որին հիմնադրամը երբևէ ֆինանսավորել է, և 2010-2011 թթ. Արմավիրի թեմին 50 000 դոլար դրամաշնորհ է հատկացրել՝ սոցիալապես անապահով 130 երեխաների համար ամառային ճամբար կազմակերպելու նպատակով։ Մարկոս քահանա […]

Լավ կլինի միայն ձեզ էշի տեղ դնեք. Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով չի ընդգրկվել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում, գրել է. «ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅԱՆ ԳՐՈւԹՅԱՆԸ․ Չգիտեմ՝ ով է այս բարեկիրթ գրության հեղինակը, բայց լավ կլինի միայն ձեզ էշի տեղ դնեք։ Հայաստանում ամեն մարդ գիտի, որ եթե սահմանադրական գործընթացների մասին է խոսքը, ապա 3-ից գոնե մեկը պիտի լիներ ա) Հայաստանում սահմանադրականության կարեւորությունը դեռեւս […]

Ճգնաժամը սա է, երբ պետական մարմինն իզորու չէ իր լիազորություններն իրականացնել: Ամենավատը` որ անգրագիտության հետևանքով

Քաղաքական իշխանությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ ապաշնորհ է և ի զորու չէ անգամ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ամենասովորական կանոնները պահպանել: Երեկ խորհրդարանի կայքում տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ ԱԺ նախագահը որոշում է ընդունել փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու մասին: Օրակարգում, իհարկե, ՍԴ-ի ներկայիս կազմից ապօրինի ազատվելու մասին հերթական նախաձեռնությունն է: ԱԺ-ում մեծամասնություն կազմող […]

Արթուր Վանեցյանին հարցաքննել են

ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է ՔԿ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։ «Արթուր Վանեցյանը հարցաքննվել է երեկ, երկու գործով, մեկը գաղտնալսման գործն է, որպես վկա է հարցաքննվել։ Այդ քրեական գործի շրջանակներում նաեւ զննության է ենթարկվել իր բջջային հեռախոսը, մյուս գործը Ֆուտբոլի ֆեդերացիայում առերեւույթ չարաշահումների առթիվ […]

Տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 31-ի գիշերը, փետրվարի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով, հունվարի 30-31-ն առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։  

Սա աղետ է: Պետք է կասեցնել ինքնաոչնչացման այս գործընթացը

Սա աղետ է։ Ինչու՞ չեն պոկվում գեներալական ուսադիրներ։ Ամեն գնով կասեցնել այս ինքնոչնչացման ընթացքը։ Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը, հիշատակելով 19-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի՝ սեփական կրծքին կրակոցներ արձակելու եւ մահանալու մասին ՀՔԾ հաղորդագրությունը։ «Տառացիորեն մի քանի օր առաջ՝ հունվարի 24-ին, մեկ այլ զորամասում կրկին արձանագրվել էր արտակարգ դեպք, որի […]

Արցախում զինծառայող է մահացել

Հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԱՀ ՊՆ […]

Հայաստանի 3-րդ Հանրապետության 8 գեներալ-գնդապետներից 4-ն անցնում են քրեական գործերով. Antifake.am

2018 թվականի իշխանափոխությանը հաջորդած բազմաթիվ աղմկահարույց քրեական գործերում վկայի և մեղադրյալի կարգավիճակներով ներգրավվեցին նախկին բարձրաստիճան սպաներ և անվտանգության մարմինների ծառայողներ: Քրեական գործերի շրջանակը տարբեր է. «Մարտի 1-ի» գործից` մինչև պաշտոնեական դիրքի չարաշահում:  Հայտնի է, որ գեներալ-գնդապետի բարձրագույն սպայական կոչումը պատկանում է բարձրագույն կոչումների դասին և շնորհվում է ՀՀ Նախագահի կողմից ՀՀ Զինված ուժերում և ՀՀ […]

Դիտարկվել են հատուկ կազմակերպված ֆեյքային գրոհներ սոցիալական ցանցերում. ԱՀԽ

Հարգելի լրատվամիջոցներ, Օրեր առաջ ոստիկանության կողմից հասարակական-քաղաքական մի շարք գործիչների ձերբակալությունները և այդ իրադարձությունների լուսաբանումը լրատվամիջոցների կողմից հերթական անգամ վեր հանեցին մտահոգիչ փաստեր՝ այլակարծության նկատմամբ սոցիալական ցանցերում դրսևորվող անհանդուրժողականության ահագնացող չափերի մասին: Ազգային հակակոռւպցիոն խորհրդի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքներով մենք արձանագրում ենք, որ ոչ միայն ընդդմիադիր գործիչներին բերման ենթարկելու ոստիկանության գործողություններն էին ուղղորդված և նախապես […]

Ժնևում բանակցվում է Լեռնային Ղարաբաղում հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների ստեղծումը. Դավիթ Շահնազարյան. 168.am

«Ժնևում բովանդակային բանակցություններ են ընթանում ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման շուրջ»,- այս մասին 168.am-ին ասել է Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով նախօրեին Ժնևում կայացած Մնացականյան-Մամեդյարով բանակցությունների օրակարգին: Դավիթ Շահնազարյանն ասել է, որ Ժնևում ընթանում են բովանդակային բանակցություններ, քննարկվում է հարցերի լայն շրջանակ: «Առաջին հերթին բանակցվում է Շուշիի հարցը, ինչպես նաև բովանդակային բանակցությունների ինտենսիֆիկացումը: Հենց այդ համատեքստում է նախօրեին Ժնևում ընթացող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի