06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Արթուր Վանեցյանին հարցաքննել են

ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է ՔԿ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

«Արթուր Վանեցյանը հարցաքննվել է երեկ, երկու գործով, մեկը գաղտնալսման գործն է, որպես վկա է հարցաքննվել։ Այդ քրեական գործի շրջանակներում նաեւ զննության է ենթարկվել իր բջջային հեռախոսը, մյուս գործը Ֆուտբոլի ֆեդերացիայում առերեւույթ չարաշահումների առթիվ քննվող քրեական գործն է՝ որպես վկա է հարցաքննվել»,- ասաց ՆԱիրա Հարությունյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ նախկին տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսման գործով հարցաքննվել են Արթուր Վանեցյանն ու ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ