19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

Ժնևում շարունակվում է Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը

Ժնևում շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Այն անց է կացվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ»,-նշում է Նաղդալյանը: […]

Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն

«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: «Տեղեկացնեմ, որ քիչ առաջ հրավիրվել եմ ՀՔԾ: Հրավերի մանրամասների և իմ որոշման մասին կհայտնեմ շուտով», – գրել է Սամսոնյանը Facebook-ի իր էջում: 

Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի հայտարարությունը

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի հայտարարությունը՝ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման ընթացքում այսօր եթեր է հեռարձակվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գեղարվեստական ոճով պատրաստված ռեպորտաժ, որը հանրությանը ոչ հավաստի տվյալների, քրեական գործում եղած «ապացույցների» ակնհայտ կանխակալ ներկայացման և անմեղության կանխավարկածի ցինիկ խախտման ցայտուն օրինակ է։ Զանգվածային լրատվության միջոցների օգտագործմամբ նման կոպիտ խախտումները կրկնակի […]

Փաշինյանը մեկնում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Տեղեկությունը հրապարակվել է կառավարության Twitter–յան էջում։ Վարչապետն Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Այցի ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ: Փաշինյանը վերջին անգամ Ղազախստանում է եղել 2019 թվականի մայիսին, երբ Նուր-Սուլթանում կայացել էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։  

Հանրային Հեռուստաընկերության լրատվական բաժնի այլանդակման ողջ պատասխանատվությունը կոլեկտիվ տեսանկյունից կրում են ՀՀ իշխանությունները. Մեդիա պաշտպան

«Մեդիա պաշտպանը» հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարկատուների գումարներով գործունեություն ծավալող Հանրային Հեռուստաընկերությունը հունվարի 29-ին կոպտագույնս խախտել է օրենքով իրեն վերապահված գործառույթները և լրատվական էթիկայի կանոնները լուրերի թողարկման ժամանակ տեսանյութ հեռարձակելով ՀՔԾ-ում քննվող Սահմանադրական դատարանի նախագահին վերաբերվող գործի մասին: Մոտ 4 րոպե տևողությամբ ռեպորտաժը, այսպես ասած, ֆիլմը, որը բաղկացած էր երկու մասից, Հայաստանի գործող […]

Խորապես հիասթափված եմ: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ոչնչացնում են այն առաջընթացը, որը ձեռք էր բերվել վերջին 15 կամ ավելի տարիների ընթացքում. Մեթյու Բրայզա. 168 Ժամ

«Խորապես հիասթափված եմ»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի նախկին օգնական, դիվանագետ Մեթյու Բրայզան՝ անդրադառնալով օրերս Կապանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած Ղարաբաղյան թեզերին: Ըստ Բրայզայի, Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները ցույց են տալիս, որ կամ վարչապետ Փաշինյանը չի հասկանում՝ ինչ […]

Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմի հետ. փաստաբան

Փաստորեն գործադիր իշխանության ղեկավարը նույնիսկ չփորձեց թաքցնել իր ուղղակի առնչությունը հանրային հեռուստաընկերության կողմից տարածված խայտառակ նյութին։ Սահմանադական սկզբունքների խախտման, հիմնարար իրավունքների կոպիտ և ցինիկ ոտնահարման մասին խոսելն այլևս ավելորդ է։ Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմի հետ: Այս մասին գրում է Հրայր Թովմասյանի փաստաբանը`Ամրամ Մակինյանը: 

Ինչպես Փաշինյանը գործոն դարձրեց «ԼՂ ադրբեջանական համայնքին»․ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի՝ «Ղարաբաղը պետք է նստի բանակցային սեղանի շուրջը» ծրագրի շրջանակներում Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ղեկավարի հետ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ–ը հանդիսանում է համանախագահող երեք երկրներից մեկը։ Ուշագրավ է, որ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» հետ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի նախաձեռնությամբ և կազմակերպվել […]

«Սրան վերջակետ դրեք». Սեյրան Օհանյանը՝ վարչապետին

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին։ Հանձնաժողովի նիստից հետո նա լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ այսօ՞ր էլ եք կարծում, որ քննիչ հանձնաժողով ստեղծելը սխալ էր, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ զուգահեռ քննարկման արդյունքում եկել են այն եզրակացության, որ հանձնաժողովը պետք է իր աշխատանքները շարունակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի