24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իշխող ուժի նախաձեռնությունը հակասահմանադրական է. սահմանադրագետ

Հենարան ակումբի օրվա բանախոսը` սահմանադրագետ Գոհար Մելոյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած նախագծերը հակասահմանադրական է որակում, քանի որ այս նախագծերի նպատակը, Մելոյանի խոսքով՝ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող արհեստական ճգնաժամը վերացնելն է, ինչն իրականում գոյություն չունի:

Ցանկացած ինստիտուտի ճգնաժամի մասին, ըստ փորձագետի՝ կարելի է խոսել, եթե տվյալ մարմինը չի կարողանում Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները կյանքի կոչել: Այս դեպքում  2 տարի շարունակ մենք տեսնում ենք, որ ՍԴ-ն պրոֆեսիոնալ եւ արդյունավետ իրացնում է իր լիազորությունները եւ արդյունավետորեն աշխատում է բոլոր սուբյեկտների`ԱԺ-ի, ՀՀ նախագահի, գործադիրի, ՀՀ քաղաքացիների հետ:

Սահմանադրության 168-րդ հոդվածով սահմանվում է, որ ՍԴ-ի մասին օրենքով, եթե մեր երկրում տեղի է ունենալու Հանրաքվե կամ Սահմանադրական փոփոխություններ, անհրաժեշտ է ՍԴ-ի նախնական վերահսկողությունը՝ արդյո՞ք այդ փոփոխությունները չեն հակասում հետագայում Սահմանադրությանը:

Հիշեցնենք, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը շրջանառության մեջ է դրել երեք նախագիծ, որոնցով առաջարկում է փոփոխություններ ու լրացումներ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ», «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Հանրաքվեի» մասին օրենքներում։ Հովակիմյանը, մասնավորապես, «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկում է մինչեւ Սահմանադրության փոփոխությունների ընդունումը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով Ազգային ժողովի կողմից ՍԴ դիմելը դարձնել ոչ պարտադիր։

Գոհար Մելոյանը համոզված է, որ իշխող ուժի կողմից ակնհայտորեն փորձ է արվում ՍԴ դիմելու պարտականությունը, նախագահի ինստիտուտը եւս շրջանցելու փորձ է արվում. «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությամբ առաջարկում է ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի ընդունած Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը եւ Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը։ Սա ըստ Մելոյանի`իրավական պետության համար բավական վտանգավոր նախաձեռնություն է, որով ոտնահարվում են զսպման եւ հակակշռման, իշխանության 3 ճյուղերի տարանջատման սկզբունքը:

Ի դեպ, ԵԽԽՎ-ն եւս նախօրեին ընդգծել էր իշխանությունների տարանջատման սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը Հայաստանում: Եթե այս օրենքը ընդունվի, Մելոյանը կոչ է անում ԱԺ ընդդիմադիր ուժերին 2/5-րդով դիմել ՍԴ`օրենքը հակասահմանադրական ճանաչելու:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ