19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

Իրավական անարխիային ընթացք է տրվում. «Իմ քայլը» շրջանառության մեջ դրեց «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» օրենքը. Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է, որ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ շրջանառության մեջ դրեցին «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» օրենքը։ «Իրավիճակը բավականին զվարճալի կլիներ, եթե այսքան վտանգավոր չլիներ … Իրավական անարխիային, այնուամենայնիվ, ընթացք է տրվում։ Փաստորեն, ենթադրություններս ճշգրիտ էին։ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ շրջանառության մեջ […]

Փաշինյանը քլունգն առած քանդում է Արցախի միասնությունը. Դավիթ Շահնազարյան /տեսանյութ/

«Հայաստանի վարչապետը բազմից հայտարարել է, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունների դիրքորոշումները նույնական են: Այդ դեպքում հակասություն է առաջանում՝ եթե նույնական են, ինչո՞ւ ես ուզում Արցախի ներկայացուցիչներին տանել բանակցային սեղան: Դրանք ուղղակի չեն կարող նույնական լինել: Երբ դա ասվում է, հարված է հասցվում Արցախի սուբյեկտայնությանը»,-կարծում է ԱԱԾ նախկին տնօրեն, Արցախյան շարժման հիմնադիրենրից Դավիթ Շահնազարյանը:

Անհայտ անձինք աշխատասենյակից բերման են ենթարկել Քաղշինկոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին. Hraparak.am (տեսանյութ)

Քիչ առաջ անհայտ անձինք, որոնք խուզարկություն էին իրականացնում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, բերման ենթարկեցին Վերմիշյանին և նրա համակարգիչները, տեղեկացնում է Hraparak.am-ը։ Վերմիշյանին բերման ենթարկող անձանցից ոչ մեկ չի ներկայացել Hraparak.am–ի թղթակցին։ Կայքը հիշեցնում է, որ Վերմիշյանի դեմ կա հարուցված քրեական գործ՝ կոռուպցիոն չարաշահումների և հովանավորչության հանցակազմով։

Չինաստանից ՀՀ 2-րդ քաղաքացին է տարհանվում

Չինաստանից տարհանվելու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացու տարհանումն իրականացվելու է ՌԴ աջակցությամբ: Այս մասին հայտնում է ТАСС-ը։ ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է, որ Ռուսաստանը տարհանելու է 147 մարդու, այդ թվում 10-ը Բելառուսի, 3-ը Ղազախստանի, 1-ը Հայաստանի, ևս մեկն Ուկրանիայի քաղաքացիներ են:  «Ազատություն» ռադիոկայանի հարցերին ի պատասխան ՀՀ ԱԳՆ Հյուսիսարևելյան Ասիայի երկրների բաժնի վարիչ Մնացական Սաֆարյանը […]

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել

Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրությանը հակասող է ճանաչել երեխաների եւ անգործունակ չափահասների բուժման հարցերում վերջիններիս կարծիքը հաշվի չառնելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումները: Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2020 թվականի հունիսի 1-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին մի շարք օրենքների իրավակարգավորումները համապատասխանեցնելու ՍԴ որոշման պահանջներին: Հիշեցնենք, որ Սահմանադրական […]

Արցախում նոր գործընթացներ են սկսվելու, որոնք հայկական երկրորդ պետությունը ներսից պայթեցնելու պոտենցիալ ունեն

«Երկու օր է ճամփեքին էի, մի քիչ լրահոսից ետ եմ մնացել։ Արցախում էի։ Հիմա նայում եմ այստեղի անցուդարձը, տեղի ունեցած իրադարձությունների մասին տարբեր մարդկանց մեկնաբանությունները, բայց մտքումս անընդհատ Արցախում տեսածս ու լսածս է։ Եվս մեկ անգամ համոզվեցի, որ մենք ճիշտ ենք՝ այստեղի շոուները շատ հեռուն գնացող նպատակներ ունեն։ Բառացիորեն վաղվանից Արցախում նոր գործընթացներ են սկսվելու, […]

Թիվ 99 երթուղին սպասարկող «Գազելը» վթարի է ենթարկվել. վարորդը եղել է ոչ սթափ վիճակում. կան վիրավորներ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի վրա, բախվել են 59-ամյա Օնիկ Ադամյանի վարած թիվ 99 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի և 29-ամյա Ռաֆիկ Մեսրոպյանի վարած Honda Fit մակնիշի 36 FՍ 345 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով «Գազել»-ի վարորդն ու նրա 6 […]

Ձախողեցին: Նիկոլ Փաշինյանը դարձյալ մնաց մենակ. Ժողովուրդ

Փետրվարի 3-ին Եվրոպական Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջինի Բուքիքիոն Հայաստանի սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ թուլացնել լարվածությունը՝ հանուն Սահմանադրության բնականոն աշխատանքի։ Հունվարի 31-ին գրեթե նմանատիպ բովանդակությամբ հայտարարություն էր արել նաեւ ԵԽԽՎ-ն՝ հայրենի իշխանություններին կոչ անելով ՍԴ-ի շուրջ ստեղծված լարվածությունը թուլացնել։ Այդ երկու հայտարարությունները ցայտնոտ […]

Ահազանգ է եղել՝ պաշտոնյաների տղաները նեղացնում են ծառայակիցներին: Ի՞նչ է կատարվում ՊՆ-ում. Ժողովուրդ

օրաթերթի տեղեկություններով՝ մինչեւ հունվարի 30-ը՝ Վահրամ Ավագյանի մահվան օրը, 2019 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ պաշտպա­նության նախարարության թեժ գիծ ահազանգ է եղել մի քաղաքացու կողմից, ինչը ՊՆ-ում ընդունել են որպես հաղորդում հանցագործության մասին։Քաղաքացին հայտնել է, որ ՊԲ զորամասերից մեկում, որտեղ ծառայում են պաշտոնյաների տղաներ, եւ այդ տղաների մեջ է նաեւ Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, զինվորներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի