19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

Հասել ենք նրան, որ երկրի ղեկավարն ասում է՝ «ճաքած ունիտազ ունեցող գործարարին պետք է սնանկացնել». Վանեցյան

Հասել ենք նրան, որ կառավարության նիստի ժամանակ երկրի ղեկավարն ասում է՝ «ճաքած ունիտազ ունեցող գործարարին պետք է սնանկացնել», տպագիր ԶԼՄ-ների հետ հանդիպմանն ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Դուք հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ է նշանակում սնանկացնենք, եթե մարդը ծառայությունները չի կարողանում պատշաճ կարգի մատուցել, էս մեր ժամանակակից շուկայական հարաբերությունների շրջանում ինքն իրեն կսնանկանա», – ասել է […]

Իշխանության ապավինությունը`հանրաքվե

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց՝ Սահմանադրական դատարանի կազմի եւ այս ճգնաժամի լուծման համար ԱԺ կբերվի հարցը համաժողովրդական հանրաքվեով լուծելու նախագիծ: «Սա ուղղակի ժողովրդավարության կիրառումն է: Մենք ասելիք եւ լսելիք ունենք մեր ժողովրդից»,- ասաց պարոն Հովակիմյանը:

Վահրամ Ավագյանի երեք համածառայակիցների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դ. Մ.-ին, Խ.Գ.-ին և Ա.Ս.-ինկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից: Ավելի վաղ հայտնել էինք, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ […]

Ազգային ժողովը կրկին արտահերթ նիստ հրավիրեց /Ուղիղ/

Իշխող ուժի նախաձեռնությամբ Սահմանադրության վերաբերյալ նախագծի հարցով ԱԺ արտահերթ նիստն ամեն դեպքում հրավիրվեց: Սակայն նիստի մեկնարկից քիչ ժամանակ անց ԲՀԿ-ի պահանջով 20 րոպե ընդմիջում հայտարարվեց: Նշենք, որ պատգամավորները չկարողացան ընդհանուր հայտարարի գալ ԱԺ արտահերթ նիստի օրակարգը հաստատելու հարցում:  

«Իմ քայլի» որոշ պատգամավորներ գաղտնի ձայնագրություններ են անում, թե ինչ հրահանգներ են ստացել

Երեկ՝ փետրվարի 5-ին, շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Մասնագիտական շրջանակներն արդեն հասցրել են հստակ գնահատականներ հնչեցնել։ Ակնհայտ է, որ փորձ է արվում սահմանադրական կարգը տապալել և յուրացնել ՍԴ իշխանությունը։ Այս նախագծի հեղինակներին և կողմ քվեարկողներին իշխանափոխությունից հետո մեղադրանքներ են առաջադրվելու ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ (իշխանությունը յուրացնելը), ՀՀ […]

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն ընտրված է սխալ․ Արթուր Վանեցյան

Երեկ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հանդիպում է ունեցել տպագիր մամուլի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում պատասխանել է մի շարք հարցերի, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ։ Վանեցյանն ասել է, որ այդ գործը չէր կոչի «Ռոբերտ Քոչարյանի գործ», քանի որ «Մարտի 1-ի գործ» ասելիս հասկանում է, որ պետք է առաջնահերթությունը տրվեր այն 10 զոհված մարդկանց սպանությունների […]

«Այս իշխանությունն ինքն իր ոտքին կրակելով է զբաղված». Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել, որը, սակայն, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ չկայացավ, քանի որ նիստում ընդգրկված երկու նախագծերի հեղինակները նախագծերը հետ են կանչել տեխնիկական պատճառներով: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ խորհրդի նիստի ժամանակ կքննարկվի կրկին արտահերթ նիստ հրավիրելու հարցը: «Դե, ամեն ինչը, […]

«Եթե Փաշինյանը «մարսի» այս քայլը, ուրեմն флаг в руки». քաղտեխնոլոգ

Խորհրդարանական մեծամասնությունն ունի բավարար 88 ձայն` «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունելու համար, բայց արդյոք կկարողանան ապահովել 100 տոկոս արդյունք ,- «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` արձանագրելով, որ քվեարկությունը լինելու է գաղտնի, եւ հարց է, թե արդյոք խմբակցությունում բորոը միակարծիք են: Նա միաժամանակ տարակուսելի է համարել ՀՀ ՍԴ նախագահից ամեն գնով […]

Աբսուրդի թատրոն. ԱԺ արտահերթ նիստը չմեկնարկած փակվեց

Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված էր երկու հարց, սակայն նախաձեռնողն այսօր առավոտյան ետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Հաշվի առնելով հանգամանքը, որ նիստի օրակարգում այլևս հարց չի մնացել, նիստը համարվում է փակված»,-ասաց նա: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում էր Սահմանադրության մասին երկու նախագծերին: Միրզոյանը ենթադրեց, […]

Միքայել Մինասյանին հանդիպել եմ Փաշինյանի հանձնարարությամբ. Վանեցյան. Ժողովուրդ

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երկար ժամանակ խոստանում էր կարեւոր հայտարարությամբ հանդես գալ։ Երեկ, ի վերջո, հանդիպեց հայաստանյան տպագիր մամուլի գլխավոր խմբագիրների հետ՝ պատասխանելով վերջիններիս հարցերին։ Եվ ուշագրավ է, որ չնայած Վանեցյանն ի վերջո հայտարարեց քաղաքականությամբ զբաղվելու, կուսակցություն ստեղծելու իր մտադրության մասին, սակայն այդպես էլ փակագծեր չբացեց։ «Թե ովքեր են լինելու կուսակցության կազմում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի