19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

Ահազանգ. Հայաստանում տրանսգենդերների ճամբար կկազմակերպվի /տեսանյութ/

«Իրավունքի կողմ» ՀԿ-ն տրանսգենդերների համար ճամբար է կազմակերպում, որի նպատակն է հզորացնել տրանսգենդերներին Հայաստանում, բարձրացնել նրանց ներգրավվածությունը քաղաքական և հասարակական կյանքում: Այս ՀԿ-ն, որը շնորհակալություններ է հղել կառավարությանը՝ հայտնի «Մել» ֆիլմի ֆինանսավորման համար, իր էջում հղումներ է արել Նիկոլ Փաշինյանին, գրում է Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը:  Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանն […]

Շարունակական «բեսպրիդել»

Հանրաքվե-20-ի խախտումների մասին Հ Ա Ղ Ո Ր Դ ՈՒ Մ Երեկ, ՀՀ Վարչապետը, ԱԺ նախագահը և ԿԳՄՍ նախարարը, խախտելով «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, «ԿՈՂՄ» քարոզչություն էին իրականացնում, այն էլ՝ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահից` Վարչապետը հանրաքվեի թեմայով լայվ է անում Արամ Խաչատրյան համերգասրահից Ռուբեն Թորոսյան Հանրաքվեի Վերահսկման Հանձնաժողովի (ՀՎՀ) […]

Հանրապետության նախագահը ստորագրեց ապրիլի 5-ին հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրապետության նախագահը ստորագրեց ապրիլի 5-ին հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը: Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք Այո, Ազատությանը ասում ենք Այո, Ապագային ասում ենք Այո եւ կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը: Դուխով »:

4 զինծառայողներ մնացել են ձնահյուսի տակ. 3–ը մահացել են

Փետրվարի 7-ին, ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ են մնացել չորս պայմանագրային զինծառայողներ: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ լրատվական ծառայությունից։ Ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ, շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. […]

Իրավաբաններն ու իրավապաշտպանները դիմում են նախագահին

«ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ Մենք՝ ներքոստորագրյալ իրավաբաններս և իրավապաշտպաններս, խորը անհանգստությամբ հետևելով փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովում ծավալված իրադարձություններին, արձանագրում ենք, որ օրենսդիր մարմնի կայացրած՝ հանրաքվե նշանակելու մասին որոշումը ակնհայտ ու անթաքույց խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու սահմանադրական օրենսդրությունը։ Կարևորելով անմիջական ժողովրդավարության մեխանիզմները՝ միաժամանակ պնդում ենք, որ դրանք չեն կարող կիրառվել կամայականորեն և անիրավաչափորեն։ Դա ոչ միայն կխարխլի […]

Ժնևում քննարկվել է Լաչինում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայր կառուցելու հարցը.Վ. Բալասանյան /տեսանյութ/

«Հայկական կողմը Ադրբեջանի հետ բուն բանակցություններ է վարում, ՀՀ քաղաքական իշխանությունը թոզ է փչում հանրության աչքերին»,- Tert.am-ի եթերում ասել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով Ժնևում կայացած Ադրբեջանի և Հայաստանի արտգործանախարարների երկօրյա հանդիպմանը: «Պլանը հետևյալն է՝ համատեղ բնակավայրի կառուցում, Մինսկի խմբի առաջարկությամբ այնտեղ կհայտնվեն ՄԱԿ–ի խաղաղապահ ուժերը: Միգուցե, կլինեն այդպիսի բնակիչներ, որոնք […]

ԱԺ-ում փետրվար ամսին 2 անգամ պարգևավճարներ են բաժանվել աշխատավարձի 100 և 30 տոկոսի չափերով

ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքի ՀՀ ԱԺ նախագահի «Որոշումներ և կարգադրություններ» բաժնից տեղեկանում ենք, որ այս տարվա փետրվար ամսին ՀՀ Ազգային ժողովում 2 անգամ պարգևավճարներ են հատկացվել։ Մասնավորապես, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի փետրվարի 4-ի Կ-14-Ա կարգադրությամբ Ազգային ժողովի աշխատակազմի մի շարք պետական ծառայողներ եւ աշխատողներ պարգեւատրվել են ամսական պաշտոնային դրույքի 100%-ի չափով։ Նույն օրը ստորագրված Կ-15-Ա կարգադրությամբ Արարատ Միրզոյանը […]

Կատարեք Ձեր Սահմանադրական պարտքը, կանգնեցրեք այն ուժը, որը կլանելու է Հանրապետության ողնաշարը, որից հետո եւ բոլորիս. բաց նամակ ՀՀ նախագահին

Ֆեյսբուքյան օգտատեր Հրանտ Սարկիսովը բաց նամակ է հղել նախագահ Արմեն Սարգսյանին․ «Ինձ համար զարմանալի է Ձեր լռությունը, Ձեր անտարբերությունը։ Դուք՝ որպես Հանրապետության Նախագահ, Սահմանադրության երաշխավոր, այսպես ասված, Սահմանադրական Ֆիմիդիա՝ լռում եք։ Բառ անգամ չեք խոսում։ Մեծարգո պարոն Նախագահ, երեկ ՀՀ ԱԺ-ում Հանրապետության վարչապետը հայտարարեց եւ կարծես թե, հաստատեց, որ Դուք պետք է ստորագրեք ԱԺ, վիճելի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի