01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Իրավաբաններն ու իրավապաշտպանները դիմում են նախագահին

«ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ Մենք՝ ներքոստորագրյալ իրավաբաններս և իրավապաշտպաններս, խորը անհանգստությամբ հետևելով փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովում ծավալված իրադարձություններին, արձանագրում ենք, որ օրենսդիր մարմնի կայացրած՝ հանրաքվե նշանակելու մասին որոշումը ակնհայտ ու անթաքույց խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու սահմանադրական օրենսդրությունը։ Կարևորելով անմիջական ժողովրդավարության մեխանիզմները՝ միաժամանակ պնդում ենք, որ դրանք չեն կարող կիրառվել կամայականորեն և անիրավաչափորեն։ Դա ոչ միայն կխարխլի իրավական պետության հիմքերը, այլև կստեղծի իրավունքի ոտնահարման ծանրակշիռ նախադեպ։ Մեր այս մտահոգությունները լիովին համահունչ են Եվրոպայի խորհրդի շրջանակներում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին։

Վերոգրյալից ելնելով՝ Հանրապետության նախագահին կոչ ենք անում ձեռնպահ մնալ այս հակասահմանադրական գործընթացին մասնակցությունից և հանրաքվեի նշանակումից։

Լարիսա Ալավերդյան, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան

Ավետիք Իշխանյան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ

Ռուբեն Մելիքյան, իրավաբան»։ Հայտարարությունը բաց է իրավաբանների և իրավապաշտպանների միանալու համար

։ Ստորագրություններն ամփոփվելու են փետրվարի 8-ին՝ ժամը 17:00-ին։ Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական և քաղաքական կառույցներին առաջարկում ենք Հանրապետության նախագահին դիմել համանման կոչով»։

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ