26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Իմ քայլի» որոշ պատգամավորներ գաղտնի ձայնագրություններ են անում, թե ինչ հրահանգներ են ստացել

Երեկ՝ փետրվարի 5-ին, շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Մասնագիտական շրջանակներն արդեն հասցրել են հստակ գնահատականներ հնչեցնել։ Ակնհայտ է, որ փորձ է արվում սահմանադրական կարգը տապալել և յուրացնել ՍԴ իշխանությունը։ Այս նախագծի հեղինակներին և կողմ քվեարկողներին իշխանափոխությունից հետո մեղադրանքներ են առաջադրվելու ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ (իշխանությունը յուրացնելը), ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ (սահմանադրական կարգը տապալելը) հոդվածներով։ Ըստ էության հեղինակներին և կողմ քվեարկողներին սպառնում է 20-30 տարի ազատազրկում։ Նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի պատգամավորների մեկ քառորդի նախաձեռնությամբ։

Իշխանափոխությունից հետո դատարանի առաջ կանգնելու տխուր վերջաբանը մտահոգում է «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորների։ Նրանցից մեկը Politik.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ձայնագրել և պահպանել է բոլոր հրահանգները, որ այս նախագծի մասով ստացել է։ Պատգամավորը լավ է գիտակցում , որ առաջիկայում հնարավոր է կանգնի դատարանի առաջ և ապահովագրում է իրեն։ Պատգամավորը նաև վստահեցրեց, որ ինքը միակը չէ, որ այս կերպ ապահովագրում է իրեն։

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ