17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն ընտրված է սխալ․ Արթուր Վանեցյան

Երեկ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հանդիպում է ունեցել տպագիր մամուլի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում պատասխանել է մի շարք հարցերի, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ։

Վանեցյանն ասել է, որ այդ գործը չէր կոչի «Ռոբերտ Քոչարյանի գործ», քանի որ «Մարտի 1-ի գործ» ասելիս հասկանում է, որ պետք է առաջնահերթությունը տրվեր այն 10 զոհված մարդկանց սպանությունների բացահայտմանը։

«Հարց է առաջանում՝ այսօրվա քննություն արդյոք նպաստում է այդ 10 զոհերի սպանության բացահայտմանը, ես կարծում եմ՝ ոչ։ Ինչ վերաբերում է Քոչարյանին․ ես գիտեմ, որ այս հայտարարությունից հետո լինելու են տարբեր մեկնաբանություններ, բայց ուզում եմ նշել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն ընտրված է սխալ։ Նա երբևիցե որևէ իր քայլով ցույց չի տվել, որ խուսափում է քննությունից։ Ես կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ Քոչարյանի խափանման միջոցը վերանայվեր»,- նշել է Վանեցյանը։

Նրա խոսքով խափանման միջոցի վերանայումը կնպաստեր հանրության շրջանում լարվածությունը թուլացմանը և կնպաստեր գործի լիարժեք քնությանն ու բացահայտմանը։

«Բոլորս ուզում ենք, որ Մարտի 1-ի գործը բացահայտվի։ Ես չեմ կարծում, որ կա որևէ մեկը, որը դեմ է Մարտի 1-ի գործի բացահայտմանը»,- ասել է Արթուր Վանեցյանը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ