24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Այս իշխանությունն ինքն իր ոտքին կրակելով է զբաղված». Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել, որը, սակայն, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ չկայացավ, քանի որ նիստում ընդգրկված երկու նախագծերի հեղինակները նախագծերը հետ են կանչել տեխնիկական պատճառներով:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ խորհրդի նիստի ժամանակ կքննարկվի կրկին արտահերթ նիստ հրավիրելու հարցը:

«Դե, ամեն ինչը, կարող են ասել, որ տեխնիկական պատճառներով չի կայացել: Իմ բնորոշմամբ՝ իշխանությունները հասկանում են, որ խորհրդարան են բերել շատ պրոբլեմատիկ փաթեթ և հիմա փորձում են ինչ-որ խնդիր շտկել, նախագիծը թարմանա՝ կտեսնենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա՝ նախագծերի փաթեթների հետ կապված կան բազմաթիվ հարցեր, ավելին՝ քաղաքական մեծամասնությունը, որը ցանկանում է փոխել Սահմանադրության հոդվածը, կարող է այն փոխել խորհրդարանում, սակայն երկրորդ ընթերցման փաստաթղթեր չեն ներկայացրել, որպեսզի «առաջին ընթերցումից հետո նախագիծը տապալեն, որ գնա հանրաքվեի»:

«Մեկը մեզ կարո՞ղ է բացատրել, թե ինչո՞ւ են ժողովրդին տանում ընտրատեղամասեր, այն դեպքում, երբ այդ ամենը կարող են անել խորհրդարանում, ինչո՞ւ է պետք մինչև մայիս ունենալ քարոզարշավ և ՀՀ միլիոնավոր քաղաքացիների տանել ընտրատեղամասեր, ինչո՞ւ են Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին քարոզարշավին մասնակցելու հնարավորություն տալիս: Այս իշխանությունն ինքն իր ոտքի վրա կրակելով է զբաղված»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ