12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Արցախում նոր գործընթացներ են սկսվելու, որոնք հայկական երկրորդ պետությունը ներսից պայթեցնելու պոտենցիալ ունեն

«Երկու օր է ճամփեքին էի, մի քիչ լրահոսից ետ եմ մնացել։ Արցախում էի։ Հիմա նայում եմ այստեղի անցուդարձը, տեղի ունեցած իրադարձությունների մասին տարբեր մարդկանց մեկնաբանությունները, բայց մտքումս անընդհատ Արցախում տեսածս ու լսածս է։ Եվս մեկ անգամ համոզվեցի, որ մենք ճիշտ ենք՝ այստեղի շոուները շատ հեռուն գնացող նպատակներ ունեն։ Բառացիորեն վաղվանից Արցախում նոր գործընթացներ են սկսվելու, որոնք հայկական երկրորդ պետությունը ներսից պայթեցնելու պոտենցիալ ունեն։ Ու այդ ամենում մեծ դեր ունեն ՀՀ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, այստեղ գործող ցանցեր և այլն։

Ավելին ասեմ՝ կասկածներ ունեմ, որ վարչապետ Փաշինյանը երկու օր առաջ Աշոտին տեսնելու համար չէր գնացել Արցախի Շահումյանի շրջան։ Աշոտը պողոսներին մատուցվող առիթն է միայն։ Ավելի կարևոր է այն հարցը, թե էլ ում հետ է հանդիպել վարչապետն այնտեղ։ Մի խոսքով, աչքներդ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի վրա պահեք։

P.S. Վաղը «Ոսկանապատ» կենտրոնը քննարկում ունի Արցախի թեմայով։ Մանրամասները մեկնաբանությունում կտեղադրեմ, որ հետևեք։ Կարծում եմ՝ որոշ փակագծեր բացելու ժամանակն է արդեն։ Արցախում վիճակն օրհասական է ու դա արդեն չափազանց լուրջ է»։

Մտահոգված է քաղաքագետ Հրանտ- Մելիք Շահնազարյանը

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ