24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իրավական անարխիային ընթացք է տրվում. «Իմ քայլը» շրջանառության մեջ դրեց «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» օրենքը. Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է, որ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ շրջանառության մեջ դրեցին «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» օրենքը։

«Իրավիճակը բավականին զվարճալի կլիներ, եթե այսքան վտանգավոր չլիներ …

Իրավական անարխիային, այնուամենայնիվ, ընթացք է տրվում։

Փաստորեն, ենթադրություններս ճշգրիտ էին։ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրվեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ։

Այո, սխալ չեք կարդում, Սահմանադրության փոփոխությունները կատարում են ՕՐԵՆՔԻ նախագծով. սա իրավական տեխնիկայի հերթական «գլուխգործոցն» է։

 

Նախորդիվ ներկայացված սահմանադրական օրենքների նախագծերում ևս այնքան բազմազան էին «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջների խախտումները, որ անիմաստ համարեցի անգամ դրանց անդրադառնալը, բայց ամեն հաջորդ անգամ իրավիճակն ավելի է «կատարելագործվում»։

Բովանդակությանն անդրադառնալը թերևս կրկին կարելի է ավելորդ համարել։ Ինչպես նախորդիվ ներկայացրել էի՝ նկատի ունենալով իշխող ուժի գործողությունների իրավական «տրամաբանությունը», փոփոխություն է առաջարկվում Սահմանադրության անցումային դրույթ հանդիսացող 213-րդ հոդվածում, հետևյալ բովանդակությամբ՝ «Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է։»։

Այսինքն՝ նոր կարգավորում են ուզում սահմանել Սահմանադրության արդեն իսկ գործող և ուժի մեջ մտած գլխի համար, ինչը, նախ՝ անգամ հասարակ տրամաբանության շրջանակներում չի տեղավորվում, ապա իրավական տեխնիկայի, իրավամեկնաբանման կանոնների համատեքստում փոփոխության ենթակա չէ, և 213-րդ հոդվածի 1-ին նախադասությունն արդեն իսկ սպառել էր իրեն նախկինում Սահմանադրության կոնկրետ դրույթների իրականացումն ապահովելուց հետո, բայց բնական է, որ ցանկացած նախազգուշացում ապարդյուն է, և իրավական պետության սկզբունքներն այլևս արդիական չեն մեր պետության համար։

Շատ կցանկանայի տեղեկանալ, թե ով է այս իրավական «գլուծգործոցները» մշակողը։ Նման հմտություններով մասնագետի՝ անգամ ԱԺ աշխատակազմի իրավական փորձաքննության բաժնում առաջին կարգի մասնագետ աշխատելը պետք է հարցականի տակ դրվեր»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ