17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Կտրելու ենք պետության դեմ ոտնձգած բոլոր հանցագործների թաթիկները». Հրայր Թովմասյանի փաստաբան

«Օրենսդրական փոփոխության միջոցով, առանց հանցագործություն կատարելու, հնարավոր չէ շրջանցել սահմանադրական կարգավորումը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Օրենսդրական փոփոխության միջոցով, առանց հանցագործություն կատարելու, հնարավոր չէ շրջանցել սահմանադրական կարգավորումը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի կողմից շրջանառության մեջ դրված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առերեւույթ եւ ուղղակի կերպով հակասում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությանը։ Պատահական չէ, որ նախագծի հիմնավորման մեջ նախագծի հեղինակները որեւէ հղում չեն նախատեսել Սահմանադրության նշված կետին։ Ավելին, կարծես դիտավորյալ կերպով արհամարհել են նշված սահմանադրական նորմի գոյությունը։

Համաձայն նշված դրույթի՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով:

Այսինքն, «Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը» ձեւակերպումն ուղղակիորեն ենթադրում է, որ Սահմանադրության փոփոխության, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության կամ տարածքի փոփոխության վերաբերող հարցերով

Ազգային ժողովը պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան։

Հետեւաբար, սահմանադրական փոփոխությանը վերաբերող հարցերով Սահմանադրական դատարանին դիմելն Ազգային ժողովի օբյեկտիվ պարտականությունն է, ոչ թե հայեցողական լիազորությունը։

Հ.Գ. Առաջիկա օրերին ցանկանում եմ տեսնել նախագծի հեղինակները «հիմնավորումներն» առ այն, թե ինչպես Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը թույլ տալիս սահմանադրական փոփոխության վերաբերող հարցերով Սահմանադրական դատարան դիմելը նախատեսել որպես Ազգային ժողովի «հայեցողական» լիազորություն։

Հ.Գ.Գ ՈՒ ոչ մի ձուկ, ու ոչ մի մուկ չի պլստալու, կտրելու ենք բոլոր պետության դեմ ոտնձգած բոլոր հանցագործների թաթիկները…»։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ