16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Վեհափառը՝ հացադուլավորների կողքին։ Գեղամ Մանուկյանը և Գարիկ Ավետիսյանը դադարեցնում են հացադուլը

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ՀՀ կառավարության շենքի առջև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած՝ ՀՅԴ անդամներ Գեղամ Մանուկյանին ու Գարիկ Ավետիսյանին է այցելել Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը։ Վեհափառը հորդորել է նրանց՝ դադարեցնել հացադուլը։ Այդ կապակցությամբ Գեղամ Մանուկյանի կինն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև:  «Շնորհակալություն բոլոր աջակցողներին, միասին լինենք, մեզ […]

Անպատժելիությունը առաջ է բերելու նոր վայրագություններ ու խոշտանգումներ. թանկ են ամեն օրն ու ժամը. Արման Թաթոյան

Ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու դաժանությունները, անմարդկային վերաբերմունքը մեծ ծավալի են, առկա են պատերազմական հանցագործությունների ակնհայտ հատկանիշներ՝ էթնիկ ատելության շարժառիթներով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Քիչ առաջ մեր աշխատակազմում ավարտեցինք այս պատերազմի ընթացքում մեր գերիների՝ զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ […]

Սկսում ենք «Ապստամբություն» շարժումը՝ իշխանության հեռացման նպատակով․ Բորիս Մուրազի

Բորիս Մուրազին գրում է․ «Եզդիները երբեք անտարբեր չեն եղել մեր ժողովրդի համար ապահովության և զարգացման կենտրոն հանդիսացող Հայաստանի Հանրապետության ճակատագրով։ Այսօր էլ Հայաստանը ճակատագրական օրեր է ապրում և այսօր էլ անհրաժեշտ է, որպեսզի հայաստանասեր եզդին կանգնի պետականության կորստի դեմ և իր հնարավորությունների սահմանում դիմադրի թշնամուն մեր երկիրը հանձնել ցանկացող դավաճանական գաղափարի դեմ։ Ստեղծված իրավիճակը հաշվի […]

«5-րդ ալիքը» շահել է ոստիկանության դեմ դատը «դիմակի գործով»

Այսօր ՀՀ Վարչական դատարանը բավարարել է 5-րդ ալիքի ներկայացուցիչների խմբի՝ Արամ Վարդևանյանի գլխավորությամբ ներկայացված հայցադիմումը։ Այս մասին հայտնում է «5-րդ ալիք»-ի հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը:  «Դատարանը անվավեր է ճանաչել 17․07․2020 թվականին Ոստիկանության կայացրած որոշումը, իբրև դիմակ չկրելու վերաբերյալ։ Ոստիկանությունը դրանով միջամտել է ԶԼՄ-ի անկախությանը և փորձել էր լռեցնել 5-րդ ալիքին։ Այդպիսի փորձեր շատերն են […]

Հանրակրթական ուսումնական հաստատությունների 5֊12֊րդ դասարաններում վերսկսում է առկա ուսուցումը

Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների 5֊12֊րդ դասարաններում  վերսկսում է առկա ուսուցումը։ Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից։ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը  ՀՀ առողջապահության նախարարության հետ մեկտեղ որոշում է կայացրել  սույն թվականի դեկտեմբերի 7-ից վերսկսել առկա կրթություն ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների  նաեւ 5-12-րդ դասարանների  սովորողների  համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի […]

Հայկական կողմին ստիպում են հետ քաշվել նաեւ Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների այն հատվածներից, որոնք մինչեւ այժմ գտնվում են մեր վերահսկողության ներքո

Իրավաբան, Ազգային օրակարգի խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանը կասկած ունի, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմումը կապված է ԳՈՐԻՍ-ԿԱՊԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ, ՄԵՂՐԻԻ ՈՐՈՇ ԳՅՈւՂԵՐԻ ԵՎ ԿՈւԲԱԹԼՈւԻ Ու ԶԱՆԳԵԼԱՆԻ ՇՐՋԱՆՆԵՐԻ հարցի հետ։ Լուրեր են շրջանառվում, որ հայկական կողմին ստիպում են հետ քաշվել նաեւ Կուբաթլուի եւ Զնագելանի շրջանների այն հատվածներից, որոնք մինչեւ այժմ գտնվում են մեր վերահսկողության ներքո։ Այս մասին հայտարարություն է […]

Քաղաքացիներն իրավունք ունեն փողոց փակել, միայն Իլհամ Ալիևի կոշիկները համբուրած Նիկոլ Փաշինյանը չէ, որ իրավունք ունի փողոց փակել. Իրավապաշտպան

Իրավիճակը Մաշտոցի պողոտայում շարունակում է լարված մնալ։ Ոստիկանությունը բռնի ուժով բերման է ենթարկում ակցիա իրականացնողներին, ովքեր Նիկոլ Փաշինյանի հրաժարաանի պահանջով փակել են Մաշտոցի պողոտան։ «Սա Ադրբեջանի Հանրապետության ոստիկանությունն է, ոչ թե Հայաստանի Հանրապետության», – լրագրողներին ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա հայտարարեց, որ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում։ Մելիքյանը ասաց, որ ոստիկանությունն անօրինական է բերման ենթարկել […]

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է գրել

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է գրել, հայտնել է նրա օգնական Արմինե Ավագյանը։ «Հունան Պողոսյանը հրաժարականի դիմումը գրել է, սակայն շարունակում է պաշտոնավարել, մինչև կլինի կառավարության համապատասխան որոշումը», – ասաց նա։

Պատվից ցածր է մի սեղանի շուրջ նստել «Արցախը հանձնած դավաճանի հետ». Մի շարք դատավորներ հրաժարվել են մասնակցել Փաշինյանի հետ հանդիպմանը

Մի շարք դատավորներ հրաժարվել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ հայտարարելով, որ իրենց պատվից ցածր է մի սեղանի շուրջ նստել «Արցախը հանձնած դավաճանի հետ»։ Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանի հանդիպման առաջարկը մերժած դատավորների թվում է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն իր մոտ է կանչել դատական համակարգի ներկայացուցիչներին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի