06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Հրատապ

Խոսքը 150 հայ գերիների մասին է։ Բաքվում անցկացվելիք շքերթի մասին Արցախում տեղյակ չեն․ Հրապարակ

Այս օրերին ամենացավոտն անհետ կորածների ու գերիների վերադարձի խնդիրն է, որոնց մասին ամեն օր համացանցում զարհուրելի տեսանյութեր են տարածվում։ Ու մինչ կառավարության ղեկավարը հայտարարում է, թե դա իրենց առաջնահերթություններից է, փաստ է, որ պատերազմի դադարից կես ամիս անց էլ ռազմագերիների փոխանակում տեղի չի ունեցել։ Ավելին՝ Փաշինյանի ստորագրությամբ եռակողմ հայտարարության մեջ ամրագրված չէ, թե ինչ ժամկետում […]

Քարվաճառում դարպասները տեղադրվել էին ժամանակավոր. սահմանազատման աշխատանքների մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրով. ՊՆ

Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարությամբ սահմանվել էր, որ Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանը նոյեմբերի 15-ից պետք է անցնի Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո։ Հետագայում, կապված գործընթացն իրականացնելու ժամկետների սղության հետ, վերջնաժամկետը երկարաձգվել էր մինչև նոյեմբերի 25-ը, ասված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ: «Նշված օրը հայկական ստորաբաժանումները դուրս են բերվել Քարվաճառի […]

Իջեւանում Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիա է տեղի ունեցել ։ Մի քանի օրից կշարժվեն Երեւան

Փաշինյանն ու իր թիմը ոտնահարել են «թավշյա հեղափոխության» արժեքները, հիասթափեցրել են իրենց սատարողներին և պետք է հեռանան՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը, ով այսօր Իջևանի Շատրվանների հրապարակում մասնակցել է քաղաքացիական անհնազանդության ակցիային՝ պայքարելու իրենց խաբած, հեղափոխության արժեքները փաստացի ոտնահարած և ոտնահարող անձանց դեմ։ Մի քանի օրից ակցիայի մասնակիցները ոտքով կշարժվեն […]

Ատում եմ ինձ, որ քո նման սրիկային իշխանության բերելու համար ճանապարհ եմ փակել։ Փաշինյանը ծախում է Գեղարքունիքի մարզը մաս-մաս /տեսանյութ/

Նիկոլ Փաշինյան կամ հենց հիմա ասա ,որ դու թուլամորթ աթոռապաշտ սրիկա ես ,կամ բացատրի ,թե ոնց ես նաև Գեղարքունիքի մարզը ծախում մաս_մաս, հարցնում է մարզի բնակիչ Արմինե Մելքոնյանը։ 

ՊՆ-ն և Նիկոլ Փաշինյանի խոսնակը ստո՞ւմ են. թշնամին Սոթքի հանքի մերձակայքում է /տեսանյութ/

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է․ «Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը»:  Մինչդեռ ՊՆ-ի եւ ՀՀ վարչապետի հերքումներին հերքելու է գալիս համայնքի ղեկավարը, ով հաստատել է, թե թշնամու զինյալները մտել են Սոթքի ոսկու հանք, ինչպես նաեւ տեսանյութերը, որ տարածվում է սոցցանցերում։   

Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. մեծ թվով անվտանգության աշխատակիցներ ներս են մտել նիստերի դահլիճ /տեսանյութ/

Ազգային ժողովում քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ ԲՀԿ-ական ու իմքայլական պատգամավորների միջեւ։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հրահանգով միջադեպի մասնակիցներին «բաժանեցին» անվտանգության աշխատակիցները։ Նշենք, որ կրքերը բորբոքվեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի ելույթի ժամանակ։

«Ադրբեջանական բանակը Սոթքի հանքում է․․․ աշխատակիցներին մեկ ժամ ժամանակ են տվել, որ դուրս գան․․․»․ Կարեն Հովհաննիսյան

Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական բանակը Սոթքի հանքում է․․․ Հիմա կասեք, էս ինչ ես խոսում, բայց դե էտա, աշխատակիցներին մեկ ժամ ժամանակ են տվել, որ դուրս գան․․․»։

Որոշված է` Բերձորի կառավարումը եւս հանձնվում է Ադրբեջանին. Բացառիկ մանրամասներ է ներկայացնում քաղաքապետը

Քաշաթաղի վարչակազմը երեկ հայտարարություն տարածեց, որը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում էր շրջկենտրոն Բերձորի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը: Պաշտոնական աղբյուրներից, սակայն,  հաջողվեց պարզել, որ իրականում, այո Բերձորը հանձնվում է Ադրբեջանին: Մասնավորապես Իրավունքի հետ զրույցում Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը փաստեց. – Երեկ երեկոյան մեր վարչակազմի ղեկավարի հետ զրուցեցի, ով ասեց, որ այ՛ո, ցավոք կա նման բան: Այսինքն Բերձորի միջանցքը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի