Դուրս եկեք հրապարակ, ընդվզեք, թող մարդիկ տեսնեն, որ մենք կով չենք․ Տիգրան Հեքեյան /տեսանյութ/
Իջևանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է անցկացվել: Ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև քաշքուկ է սկսվել։ Մանրամասները՝ news.am-ի տեսանյութում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջամտությունից հետո Ադրբեջանը հրաժարվել է հայ գերիներին շքերթին ներկայացնելու մտքից։ Հիշեցնենք, որ սփյուռքի հայկական կառույցները այս մասին ահազանգել էին ՌԴ նախագահի աշխատակազմին։ Գերիների փոխանակման հարցը գտնվում է Վլադիմիր Պուտինի անմիջական ուշադրության ներքո, փոխանցում է Republica.am-ը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Վիտալի Միխայիլի Բալասանյանը նշանակվել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Նշանակման կապակցությամբ նախագահ Հարությունյանն ընդունել է Վիտալի Բալասանյանին: Քննարկվել են ստեղծված իրավիճակի հաղթահարման և Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանը վերաբերող հարցեր:
Դեկտեմբերի 1-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ծառայողական պարտականությունները կատարելիս՝ տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով, զոհվել են ՊԲ զինծառայողներ Ժիրայր Վաչիկի Մաթևոսյանը (ծնվ. 2001թ.) և Գեղամ Մերուժանի Հովհաննիսյանը (ծնվ. 2001թ.): Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների […]
Դերասանուհի Լալա Մնացականյանը գրառում է կատարել՝ նշելով, որ իրեն հուսախաբված, հիասթափված ու կոտրված է զգում: ՀՀ վաստակավոր արտիստուհին գրել է, որ լռում էր, որովհետեւ չէր կարողանում իր մեջ ուժ գտնել՝ «խորը անհուսությունից» դուրս գալու համար. «Կյանքում ամենադժվար ու անելանելի վիճակներում անգամ միշտ ուժ եմ գտել իմ մեջ ելք փնտրելու։ Սա իմ կյանքում առաջին դեպքն է, որ այնքան հուսախաբված, […]
Պատերազմի և նոյեմբերի 9–ին կնքված համաձայնագրի արդյունքում Արցախը կորցրել է իր էլեկտրաէներգետիկ ռեսուրսների ավելի քան 80 տոկոսը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 9–ին ստորագրված հայտարարությունից հետո առաջացած՝ Արցախի էներգետիկ անվտանգության խնդիրներին։ Տնտեսագետը, վկայակոչելով Արցախի հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տվյալները, հայտնեց, որ մինչև […]
Փաստաբանների պալատի խորհրդի այսօր կայացած նիստում որոշել է՝ – Դատապարտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արդարադատության իրականացմանն ուղղված միջամտությունը: – Հորդորել պետական մարմիններին և բարձրաստիճան պաշտոնատար անձանց զերծ մնալ դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը կասկածի տակ դնող որևէ գործողությունից: – Հորդորել դատական իշխանության ներկայացուցիչներին գործել բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված լիազորությունների […]
























