16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպելու ՀՀ բոլոր ջանքերը ձախողվել են

Mediaport Telegram-ալիքը գրում է, թե «Նիկոլ Փաշինյանի ՌԴ այցը չեղարկվել է, քանի որ ՀՀ վարչապետին չի հաջողվել բարձր մակարդակի հանդիպում ստանալ ՌԴ ղեկավարությունից: Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպելու ՀՀ բոլոր ջանքերը ձախողվել են: ՀՀ վարչապետի արարողակարգի ղեկավարը հետ է կանչվել Երևան։ Հիշեցնենք, նախապես հայտարարվել էր, թե դեկտեմբերի 4-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա։   

Քայլասերված պատգամավոր Կորյուն Մկրտչյանի գազազած հրոսակախումբն է հարձակվել Ռեֆորմիսների կուսակցության ակտիվիստների վրա

Լա՛վ հիշեք այս դեմքը: Սա քայլասերված պատգամավոր Կորյուն Մկրտչյանն է:  Հենց նրա գազազած հրոսակախումբն է վայրագորեն, թուրքավարի հարձակվել Ռեֆորմիսների կուսակցության ակտիվիստների վրա, երբ նրանք խաղաղ, սահմանադրական ճանապարհով պահանջներ էին ներկայացնում: Տուժածները տարբեր աստիճանի վնասվածքներով գտնվում են հիվանդանոցում, իսկ սա և սրա հրոսակը առայժմ լպիրշաբար հրճվում են սեփական ժամանակավոր անպատժելիությամբ, գրում է Իրավունքը։ …Իսկ 2018-ին` ՀՀԿ […]

Ինչո՞ւ է թանկացել շաքարավազը, ձեթը, կարագը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ՀՀ-ում հայտարարված ռազմական դրություն ժամանակ լայն սպառման ապրանքների իրացման պայմանների՝ ներառյալ գների, ինչպես նաև դրանց պաշարների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և գնահատման նպատակով ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք ս.թ.սեպտեմբերի 27-ից սկսած խոշոր առևտրային ցանցերում՝ «ՍԱՍ», «Էվրիկա», «Երևան Սիթի», «Նոր Զովք» առևտրի կետերում, իրականացրել են ամենօրյա մշտադիտարկում շուրջ 31 ապրանքային խմբի գծով (շուրջ 106 ապրանքատեսակ)։ Այս մասին […]

Աննա Հակոբյանի հարցով պետք է զբաղվեն ԱԱԾ-ն ու ՀՀ գլխավոր դատախազությունը. իրավապաշտպան

Օրեր առաջ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն առաջարկել էր լրտեսության կասկածանքով գործ հարցուցել Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նկատմամբ: iravunk.com-ը կապ հաստատեց վերջինիս հետ՝ որոշ հանգամանքներ պարզելու նպատակաով: – Տիկին Ալավերդյան, դուք նշել էիք, որ Աննա Հակոբյանի նկատմամբ պետք է լրտեսության կասկածով գործ հարուցվի: Խնդրում եմ մանրամասնեք, ո՞ր կառույցները պետք է զբաղվեն այդ […]

Կառավարություն գոյություն չունի, եկեք այս ստոլբային դիմենք, ավելի էֆեկտիվ կլինի. Արմեն Գրիգորյան

Այսօր մտավորակաները Շառլ Ազնավուրի անվան հրապարակից երթով շարժվեցին  դեպի Ֆրանսիայի դեսպանատուն՝ նամակ  հանձնելու՝ խնդրանքով, որ օգտագործեն իրենց ազդեցությունն ամբողջությամբ՝ ստիպելու Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին և զոհված զինծառայողների դիերը: Երեկ նույն տեղից երթով  գնացել էին նաև Ռուսաստանի դեսպանատուն: Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հաջորդը լինելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրի՝ ԱՄՆ-ի […]

Այս մարդիկ գիշեր ցերեկ չունեն, ես էլ չեմ կարողանում քնել, իշխանություններն էլ լռում են.Աշոտ Ղազարյան /տեսանյութ/

Դերասան Աշոտ Ղազարյանի խոսքով՝ գերության մեջ հայտնված հայ զինծառայողների ծնողները գիշեր-ցերեկ չունեն, իրենց հանգիստը կորցրել են։ «Մեզ մի պահ պետք է դնենք այդ ծնողների տեղը, իմ տղան մեկ ժամ ուշանում է, սկսում եմ անհանգստանալ, այս մարդիկ մեկ ամսից ավելի սպասում են՝ իրենց երեխաներից մեկ լուր լսեն, դաժան է։ Սա է ինձ այստեղ բերել, դիմենք կառույցներին, […]

Կազանյան փաստաթղթում նախատեսված էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը, այլ ոչ դրա ճշգրտումը․ Էդվարդ Նալբանդյան

ՀՀ նախկին արտգործնախարար  Էդվարդ Նալբանդյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային պրոցեսի հերթական մանրամասներն է ներկայացրել  «Սպուտնիկ Արմենիային», -փոխանցում է 168.am-ը։ Անդրադարձ է կատարվել նաև Կազանյան փաստաթղթի շուրջ այս օրերին գեներացվող շահարկումներին: «Նախատեսված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է ազգաբնակչության կամարտահայտությունը արտահայտող համաժողովրդական քվեարկության միջոցով, որը պարտադիր իրավաբանական ուժ էր ունենալու։ Քվեարկությանը մասնակցող Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության […]

Մայրաքաղաքը հեղեղված է «Նիկոլ դավաճան» գրություններով /լուսանկարներ/

Երևանի տարբեր հատվածներում հայտնվել են «Նիկոլ դավաճան» գրություններ, այս մասին տեղեկացնում է Mediaport–ի տելեգրամյան ալիքը: Mediaport–ը լուսանկարներ է հրապարակել Երեւանի փողոցներից, մուտքերից , վերելակներից։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի