26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աննա Հակոբյանի հարցով պետք է զբաղվեն ԱԱԾ-ն ու ՀՀ գլխավոր դատախազությունը. իրավապաշտպան

Օրեր առաջ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն առաջարկել էր լրտեսության կասկածանքով գործ հարցուցել Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նկատմամբ: iravunk.com-ը կապ հաստատեց վերջինիս հետ՝ որոշ հանգամանքներ պարզելու նպատակաով:

– Տիկին Ալավերդյան, դուք նշել էիք, որ Աննա Հակոբյանի նկատմամբ պետք է լրտեսության կասկածով գործ հարուցվի: Խնդրում եմ մանրամասնեք, ո՞ր կառույցները պետք է զբաղվեն այդ հարցով և ինչո՞ւ մինչև հիմա ոչինչ չի արվում:

– Իմ հայտարարությամբ պետք է զբաղվի, կամ ՀՀ գլխավոր դատախազությունը, կամ ԱԱԾ-ն: Իմ կողմից արված հայտարարությունը նրանք պետք է ընդունեին հանցագործության մասին հրապարակային հայտարարություն: Կասկածս շատ պարզ է. անօրեն, հակաիրավական  ձևով վարչապետը հրամայում է Աննա Հակոբյանին, որպեսզի վերջինս մասնակցի շտաբի հավաքին: Այնտեղ քննարկվել են զանազան հարցեր, այդ թվում նաև գաղտնիություն պարունակող հարցեր: Իսկ թե ով և ինչպես կարող է այդ տվյալներն օգտագործել, ինձ մոտ հիմնավոր կասկած է առաջանում:

– Տիկին Ալավերդյան, դուք հայտնեցիք ձեր կասկածների մասին, սակայն դեռևս սայլը տեղից չի շարժվում, Աննա Հակոբյանը շարունակում է երկիրը ղեկավարել իր ամուսնուն հավասար: Բացի ձեզանից էլ ո՞վ կարող է այդ մասին հայտարարել:

– Այդ մասին կարող են խոսել նաև արցախցիները: 

– Իսկ ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ չեն հայտնում Աննա Հակոբյանի մասով իրենց կասկածների մասին:

– Կազմալուծված է այն, ինչ տեղի է ունեցել: Մեծ հարված է տեղի ունեցել, ոչ միայն նյութական, այլև՝ բարոյական: Ես կարծում եմ, որ արցախցիները գտնում են, որ դա ամենավերջին բանն է, որ պետք է անեն: 

– Տիկին Ալավերդյան, Նիկոլ Փաշինյանը ե՞րբ է գիտակցելու, որ իր ապաշնորհ քաղաքականությունը կործանում է Հայաստանը:

– Նա չի հասկանալու: Ես առաջարկություն ունեմ. պետք է պետական մարմինների հետ զուգահեռ ստեղծել հանրային տրիբունալ, որտեղ հասարակական կարգով կլինեն դատախազներ, դատավորներ, դատապաշտպաններ: Պետք է հայ ժողովրդի համար հնչեցվի այն հանցագործությունների շարքը, որոնք գործվել են վերջին շրջանում: Հայստանը կանգնած է մեծ ծավալով աղետի առջև: Ցավոք այդ ամենը քչերն են հասկանում:

Հայկ Գևորգյամ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ