16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Նիկոլ նրանք են քեզ քշելու… Քիչ առաջ ոստիկանները Մաշտոց պողոտայից բերման ենթարկեցին այս տղերքին/տեսանյութ/

Այսօր երեկոյան Երևանի Մաշտոցի պողոտայում ՀՅԴ անդամները նախաձեռնել էին բողոքի ակցիա՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Նրանք փակել են Մաշտոցի, այնուհետև՝ Սայաթ Նովայի պողոտաները՝ վանկարկելով «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Նիկո՛լ, հեռացի՛ր»: Ըստ ոստիկանության՝ կա 35 բերման ենթարկված։  Քիչ առաջ ոստիկանները Մաշտոց պողոտայից բերման ենթարկեցին այս տղերքին։ Նիկոլ նրանք են քեզ քշելու… գրում է Գեղամ Մանուկյանը։     

Փաշինյանը գողացել է հայ ժողովրդի պատիվը, արժանապատվությունը եւ ամենակարեւորը՝ հայրենիքը /տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանը անգամ քնելուց պիտի հասկանա, ականջին օղ լինի, որ ինքն ավելորդ է պետական կառավարման համակարգի բարձրագույն այդ ատյանում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, որը 8-օրյա հացադուլն այսօր դադարեցրեց։ «Նիկոլ Փաշինյանը գողացել է հայ ժողովրդի պատիվը, արժանապատվությունը եւ ամենակարեւորը՝ հայրենիքը։ Ինքն ամեն վայրկյան հայրենիքից մի […]

ilur.am-ը տարածել է Լևոն Տեր–Պետրոսյանի հոկտեմբերի 19–ի չհրապարակված հայտարարության տեքստը․ ինչո՞ւ այն չի հրապարակվել

168.am-ն այսօր հրապարակել էր Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանի անցած երկու օրերին արած գրառումներին։ iLur-ը հրապարակել է այս նամակը՝ իր կողմից ավելացնելով հետևյալը․ «Ի հավելումն վերը նշվածի, պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ աջակցության նույնպիսի հրապարակային ուղերձներով հանդես էին գալու նաև ՀՀ նախկին նախագահներ Լ. Տեր-Պետրոսյանը, Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանը․ որպեսզի Փաշինյանի […]

Բաքուն առաջարկում է Ղարաբաղի և Հայաստանի միջև նոր միջանցք կառուցել, իսկ Լաչին քաղաքը փոխանցել Ադրբեջանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն առաջարկում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող նոր միջանցք ստեղծել՝ միաժամանակ Լաչին քաղաքը փոխանցելով Ադրբեջանին: «Հիմա բոլորին քաջ հայտնի է, որ Լաչինի միջանցքն անցնում է Լաչին քաղաքով: Այսպիսով, Լաչին քաղաքը մնում է այս միջանցքի մեջտեղում: Ռուսաստանի նախագահի հետ զրույցներում ես ասել եմ, որ Լաչին քաղաքը նույնպես պետք […]

Ղարաբաղյան հակամարտություն «այլևս չկա»․ Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջարկում է Ադրբեջանին հանձնել Լաչին (Բերձոր) քաղաքը և ստեղծել նոր միջանցք, որը կկապի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ։ Ինչպես հայտնում է Moscow-Baku կայքը, այս մասին Ալիևն ասել է իր ուղերձում, որում անդրադարձել է Լաչինի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցմանը։ Ալիևի պնդմամբ՝ նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության նախնական տարբերակում […]

«Սա է ամբողջ ճշմարտությունը․․․»․ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանի գրառմանը

Թանկագին հայրենակիցներ, սույն թվականի նոյեմբերի 29-ին և 30-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառումներում նշել է, որ հոկտեմբերի 19-ին իրեն զանգահարել էր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը, նշելով նաեւ, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլև ՀՀ և ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո […]

Եւս մի պատգամավոր լքեց իշխանական խմբակցությունը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը դուրս է գալիս խմբակցությունից և ԱԺ–ում իր գործունեությունը կշարունակի որպես անկախ պատգամավոր: Տեղեկությունը նա հայտնել է ֆեյսբուքյան հանրագրում։  Նա նշել է, որ Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներին կարելի է հասնել միայն համազգային համախմբման, ներքաղաքական կայունության և ՀՀ Սահմանադրությանն անվերապահորեն հետևելով: «Այս օրերին փորձել եմ ջանքերս […]

Ո՞վ և ինչպե՞ս կարող է վերադարձնել գերիներին

ՄՇԱԿՈւԹԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ին հայտնի փաստաթուղթը ստորագրելուց հետո հայ հասարակությունը բազմաթիվ հարցերում հայտնվել է, բառիս բուն իմաստով, խայտառակ իրավիճակում: Հազարավոր զոհեր և վիրավորներ, կռվով և առանց կռվի տարածքների հանձնում, Հայաստանի տարածքների նկատմամբ ոտնձգություններ, աննախադեպ դիվանագիտական ձախողումներ…: Սակայն` Նիկոլ Փաշինյանի խայտառակ ձախողումների շարքում կա մի ասպարեզ, որն այս պահին մեր հայրենակիցների կողմից, թերևս, ամենասուրն […]

2018թ․-ից ազգովի հոգեբանական մանիպուլյացիաների զոհ ենք՝ անխտիր բոլորը․ Միհդաթ Մադաթյան /տեսանյութ/

 Հոգեբան Միհրդաթ Մադաթյանը Հենարան ակումբում հրավիրված ասուլիսին վերլուծեց հանրային հետպատերազմական տրամադրությունների՝ սպասումի, ագրեսիայի, առեւտրի, խորը դեպրեսիայի փուլերը։ Հոգեբանը համոզված է, որ 2018թ․-ից այս կողմ ազգովի հոգեբանական մանիպուլյացիաների զոհ ենք՝ անխտիր բոլորը, նրանք, ովքեր գնացել են հրապարակ եւ անկեղծորեն հավատացել Նիկոլ Փաշինյանին, ովքեր չեն գնացել՝ ներառյալ։  Մադաթյանը նկատեց, որ ՀՀ իշխանությունները հրաշալի տիրապետում են հոգեբանական կառավարման մեխանիզմներին՝ […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 843, մահվան՝ 46 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 843 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 135 967-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 29 քաղաքացի, մահացածների թիվը 2193 է: Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 17 դեպք: Դեկտեմբերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի