23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանը գողացել է հայ ժողովրդի պատիվը, արժանապատվությունը եւ ամենակարեւորը՝ հայրենիքը /տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանը անգամ քնելուց պիտի հասկանա, ականջին օղ լինի, որ ինքն ավելորդ է պետական կառավարման համակարգի բարձրագույն այդ ատյանում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, որը 8-օրյա հացադուլն այսօր դադարեցրեց։

«Նիկոլ Փաշինյանը գողացել է հայ ժողովրդի պատիվը, արժանապատվությունը եւ ամենակարեւորը՝ հայրենիքը։ Ինքն ամեն վայրկյան հայրենիքից մի պտղունց նվիրում է Ադրբեջանին։ Նա վայրկյան առաջ պետք է հեռանա»,- ընդգծեց Գեղամ Մանուկյանը։

Նա Նիկոլ Փաշինյանին ստախոս անվանեց, հիշեցնելով, որ երբ նա իշխանության է եկել, ինչ խոստացել է՝ ստել է. «Նիկոլ, դու անգամ սուտ խոսեցիր խոսքի ազատության առումով։ Տեսնեիր, թե այսօր քո ոստիկանները ինչպես են հեռուստաընկերության օպերատորին քարշ տալիս դեպի ոստիկանական մեքենա, դո՞ւ ես պատասխան տալու այն տեխնիկայի համար, որն այսօր կորել է»։

Լրագրողի դիտարկմանը, թե այսօր ցուցարարներից մի քանիսը բարձրացել էին տրոլեյբուսի վրա, Գեղամ Մանուկյանը դա նորմալ որակեց ու ասաց, որ բարձրացողներից մեկն էլ իր որդին է եղել։ Նա համեմատություն արեց, որ այսօր բերձորցիների ճակատագիրը անորոշ է, որովհետեւ վարչապետը նրանց տեր չի կանգնում։

Անդրադառնալով սփյուռքի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բավարար չափով դժգոհություններ չլինելուն եւ հարցին՝ ինչի՞ն է դա վերագրում, Գեղամ Մանուկյանը կարծիք հայտնեց, որ սփյուռքի արձագանքը տեսանելի է։

«Անցնող երկու ամիսներին ՀՀ-ի Կառավարությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը խաբեցին սփյուռքին, դրամահավաքներ կազմակերպեցին որեւէ անգամ չասելով, որ դա կարող է ուղղվել պետական բյուջե։ Լայն բացեք ձեր աչքերը, տեսեք ռուսահայության վիճակը, մարդիկ գլխիկոր են ման գալիս, մի գողի՝ Նիկոլ Փաշինյանի պատճառով»,- նշեց նա։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ