16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Հավաքների ազատության արգելքը վերացված է

Հավաքների ազատության արգելքը վերացված է: ՀՀ վարչական դատարանը բավարարել է Արթուր Ղազինյանի, Արծվիկ Մինասյանի և Վահե Գրիգորյանի ներկայացրած հայցով միջանկյալ միջոց կիրառելու դիմումը:  Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը: «Այսօր ՀՀ վարչական դատարանը, իր Թիվ ՎԴ/9623/05/20 վարչական գործով ընդունած որոշմամբ, բավարարել է իմ, Արծվիկ Մինասյանի և Վահե Գրիգորյանի կողմից […]

Ճանապարհի կեսից զանգեցին, ասացին՝ այսօր չենք աշխատում, գնացեք տուն․ Սոթքի հանքավայրի աշխատակից

Այսօր կանչեցին գործի, մեկ էլ չթողին, ասացին՝ չեք աշխատում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց Սոթքի հանքավայրի աշխատակից Գրիգոր Դանիելյանն՝ ընդգծելով, որ չաշխատելու պատճառների մասին չգիտի։ «Ես հանք չեմ հասել, առավոտյան իմ ընկերներն ասացին՝ մեզ կանչել են, արի գնանք, մեկ էլ ճանապարհի կեսից զանգեցին, ասացին՝ այսօր չենք աշխատում, հլը որ գնացեք տուն, […]

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 34 զինծառայողի անուն

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 34 զինծառայողի անուն: Ներկայում հայկական կողմը հրապարակել է 1712 զինծառայողի անուն: Պահեստազորային Նավասարդյան Ալեն Արտակի, ծնվ. 1989թ. Պահեստազորային Սարգսյան Նորայր Փայլակի, ծնվ. 1967թ. Պահեստազորային Առաքելյան Արմեն Ալիքի, ծնվ. 1996թ. Կամավորական Սառիկյան Գագիկ Պարգևի, ծնվ. 1967թ. Մանուկյան Գերասիմ Արտյոմի, ծնվ. 2001թ. Գարսևանյան Թաթուլ Մխիթարի, ծնվ. 2001թ. Բադալյան […]

Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ից էլի տարածքներ հանձնելու գաղտնի պայմանավորվածություն ունի Ալիևի հետ

Ես արդեն վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ից էլի տարածքներ հանձնելու գաղտնի պայմանավորվածություն ունի Ալիևի հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը: «Ու նոր հասկացա, թե ինչու ՀՀ իշխանություններն ընդհանրապես ծպտուն չեն հանում, երբ Ալիևը սպառնում է ռազմատուգանքներով: Տեսե՛ք, գոնե Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք ՀՀ հստակ դիրքորոշումն Արցախի հարցով եղել է հետևյալը. […]

Երկրաշարժ Սոթք գյուղից 7 կմ հյուսիս, ցնցումները զգացվել են նաև Վարդենիսում

Նոյեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:49-ին (Գրինվիչի ժամանակով` նոյեմբերի 26-ին, ժամը 22։49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.27⁰ և արևելյան երկայնության 45.85⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Սոթք գյուղից 7 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:  

Չենք ճանաչում. Ֆրանսիայի ԱԳՆ-ն դիրքորոշում է հայտնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ

Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը: Ֆրանսիայի Սենատիը նախօրեին ընդունել է բանաձև, որով կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և պահանջում է Ադրբեջանից զորքերը դուրս բերել տարածաշրջանից: Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը բանաձևի քննարկման ժամանակ շեշտել է, որ Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը […]

Խոսքը 150 հայ գերիների մասին է։ Բաքվում անցկացվելիք շքերթի մասին Արցախում տեղյակ չեն․ Հրապարակ

Այս օրերին ամենացավոտն անհետ կորածների ու գերիների վերադարձի խնդիրն է, որոնց մասին ամեն օր համացանցում զարհուրելի տեսանյութեր են տարածվում։ Ու մինչ կառավարության ղեկավարը հայտարարում է, թե դա իրենց առաջնահերթություններից է, փաստ է, որ պատերազմի դադարից կես ամիս անց էլ ռազմագերիների փոխանակում տեղի չի ունեցել։ Ավելին՝ Փաշինյանի ստորագրությամբ եռակողմ հայտարարության մեջ ամրագրված չէ, թե ինչ ժամկետում […]

Քարվաճառում դարպասները տեղադրվել էին ժամանակավոր. սահմանազատման աշխատանքների մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրով. ՊՆ

Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարությամբ սահմանվել էր, որ Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանը նոյեմբերի 15-ից պետք է անցնի Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո։ Հետագայում, կապված գործընթացն իրականացնելու ժամկետների սղության հետ, վերջնաժամկետը երկարաձգվել էր մինչև նոյեմբերի 25-ը, ասված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ: «Նշված օրը հայկական ստորաբաժանումները դուրս են բերվել Քարվաճառի […]

Իջեւանում Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիա է տեղի ունեցել ։ Մի քանի օրից կշարժվեն Երեւան

Փաշինյանն ու իր թիմը ոտնահարել են «թավշյա հեղափոխության» արժեքները, հիասթափեցրել են իրենց սատարողներին և պետք է հեռանան՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը, ով այսօր Իջևանի Շատրվանների հրապարակում մասնակցել է քաղաքացիական անհնազանդության ակցիային՝ պայքարելու իրենց խաբած, հեղափոխության արժեքները փաստացի ոտնահարած և ոտնահարող անձանց դեմ։ Մի քանի օրից ակցիայի մասնակիցները ոտքով կշարժվեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի