02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Չենք ճանաչում. Ֆրանսիայի ԱԳՆ-ն դիրքորոշում է հայտնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ

Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

Ֆրանսիայի Սենատիը նախօրեին ընդունել է բանաձև, որով կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և պահանջում է Ադրբեջանից զորքերը դուրս բերել տարածաշրջանից: Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը բանաձևի քննարկման ժամանակ շեշտել է, որ Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի օգուտ չի բերի և չի օգնի խաղաղության գործընթացն առաջ մղելուն:

«Քվեարկությանը նախորդող բանավեճերի ընթացքում (Սենատում) Զբոսաշրջության հարցերով պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը հիշեցրել է Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումն այս հարցում. Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», – ասվում է ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ