08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը Տիգրանաշենի ոլորաններում գլորվել է ձորը, կա զոհ և վիրավոր

Հոկտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում բեռնատար մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 80 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում, գրում է shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է […]

Իրադրությունը այս պահին հանգիստ է․ ՊԲ

Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է: Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի: ՊԲ հրամանատարությունը ԱՀ իշխանությունների հետ համակարգված աշխատանքներ է տանում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ՝ ուղղված իրավիճակի հետագա լիցքաթափմանը: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

3 տարեկան տղային ցնցումներով տեղափոխել են հիվանդանոց. հայրը մանրամասնում է․ armLur.am

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ քիչ առաջ ցնցումների մեջ «Սուրբ Աստվածամայր» բ/կ են տեղափոխել 3 տարեկան տղա երեխայի: Կայքին նաև հայտնի է դարձել, որ երեխան ցնցման մեջ է ընկել երեկ ոստիկանների կողմից Քեսաբի 6 հասցեում իր հայրիկին՝ Վազգեն Ռաֆայելյանի նկատմամբ բռնություն կիրառելուց հետո: ArmLur.am-ի հետ զրույցում ոստիկանների կողմից բռնության ենթարկված Վազգեն Ռաֆայելյանն ասել է, որ երեխայի […]

Երասխում ադրբեջանական ԶՈւ կրակոցներից հայ զինծառայող է վիրավորվել. Sputnik Արմենիա

Ըստ տեղեկությունների` վիրավորին այս պահին վիրահատում են։ Ադրբեջանական կրակոցներից հայ զինծառայող է վիրավորվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՊՆ աղբյուրները: Վիրավորին այս պահին վիրահատում են։ Ըստ տեղեկությունների` զինծառայողը վիրավորվել է Երասխի հատվածում։

Դավիթ Տոնոյանը կալանավորվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր սեպտեմբերի 30-ին, բավարարեց Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Տոնոյանը կալանքի տակ կմնա 2 ամսով։ Նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Դավիթ Տոնոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ «Առաջադրված մեղադրանքի կապակցությամբ հայտարարություններ արեց դատարանում, տվեց համապատասխան բացատրություններ»,- նշեց նա։ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ […]

Արթուր Դանիելյանին իր տան մոտից բերման են ենթարկել ոստիկանություն

Մարինե Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ քիչ առաջ «Ադեկվատ միաբանության» հիմնադիր Արթուր Դանիելյանին իր տան մոտից բերման են ենթարկել ոստիկանություն։ Այլ մանրամասները դեռևս հայտնի չեն։

«Ոսկու Աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել երկու թուրքեր. Yerkir.am

Սեպտեմբերի 19֊ին, ժամը 18։00֊ի սահմաններում «Ոսկու Աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել երկու թուրքեր կամ ադրբեջանցիներ՝ հայտնում է Yerkir.am-ը։ Նրանց հետ եղած երրորդը, ով թափահարել է ադրբեջանի և թուրքիայի դրոշները, դիմել է փախուստի: Նախնական տեղեկություններով՝ բերման ենթարկվածներին տեղափոխել են Ոստիկանության Կենտրոնի բաժին։ Մի շարք քաղաքացիներ այս պահին ներկայանում են նշված բաժին՝ ցուցմունքներ և վկայություններ տալու համար։

Շեղվելու ընդհանրապես տարբերակ չկա. իմ տեղեկություններով 4 հոգի են եւ մեքենայով են անհետացել. Գորիսի փոխքաղաքապետ

Տվյալ հատվածում շեղվելու ընդհանրապես տարբերակ չկա, եթե շեղվեն ձորը կընկնեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը` խոսելով Գորիս- Կապան ճանապարհին երկու քաղաքացիների` ճանապարհից շեղվելու եւ Ադրբեջանի տարածքում հայտնվելու մասին ԱԱԾ հայտնած տեղեկատվության մասին: «Էդ շեղվելը չգիտեմ ինչ արտահայտությունն է, բայց Քարահունջի էս մի պոստից մյուս պոստ չեն հասել, առաջին պոստը անցել […]

Զոհ բանակում

Սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով կատարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր […]

Ադրբեջանցիները գողացել են Տեղ համայնքում բնակվող արցախցու մեքենան ու չեն վերադարձնում

Ադրբեջանցիները գողացել են Տեղ համայնքում ժամանակավորապես բնակություն հաստատած արցախցու «ՈւԱԶ» մակնիշի մեքենան, «Փաստինֆո»–ին հայտնել է Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը։  «Դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ։ Տղամարդն «ՈւԱԶ»-ով գնացել է Արցախ և այնտեղից հետ եկել դաշտամիջյան ճանապարհով։ Վերադառնալիս շփոթվել է և պատահաբար Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք մտել` 100-200 մետր, այսինքն` միջանցքի հատված։ Ճանապարհի հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի