08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

Երկրաշարժ Հայաստանում

Դեկտեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը ժամը 11:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 07:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.93⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: […]

«ԵՊՀ-ն ՔՊ գրասենյակ չի». ուսանողները բողոքի ակցիա են անում

Երևանի պետական համալսարանում ռեկտոր են ընտրում։ Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում ԵՊՀ շենքում։ «Մենք կոնկրետ անձի հետ խնդիր չունենք, մենք համակարգի դեմ ենք պայքարում։ Ներկա իշխանությունն ամեն ինչ արեց, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը համապատասխանեցվի իրենց ու ամեն ինչ արեցին, որ այսօր ունենք ԵՊՀ ռեկտորի մեկ թեկնածու. այս ընտրությունները մենք օրինական ու լեգիտիմ […]

Ադրբեջանից Նախիջևան Մեղրիով երկաթգիծ կկառուցվի. Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են պայմանավորվածությունը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել են Երասխ-Ջուլֆա-Ուրդուբաթ-Մեղրի-Հորադիս երկաթուղու կառուցման պայմանավորվածությունը: Նա նշեց, որ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում: «Այդ պայմանավորվածությունն արձանագրվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման […]

Որոտան համայնքից բնակիչները դպրոց ու մարզկենտրոն հասնում են «Ուրալ» մեքենաներով․ 168.am

168.am-ը գրում է․ Սյունիքի մարզի Որոտան համայնքից բնակիչները դպրոց ու մարզկենտրոն հասնում են «Ուրալ» մեքենաներով։168.am-ի հետ զրույցում Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանն ասաց, որ վերջին շրջանում բնակիչներին «Ուրալ» մեքենաներն են հասցնում իրենց ուզած վայր, այդ առումով գրեթե խնդիրներ չկան։«Նոյեմբերի 10-ից, ինչ թշնամին մաքսակետ է տեղադրել Որոտանի հատվածում, որոտանցիներից որևէ մեկն այդ ճանապարհից չի օգտվել։ Այլընտրանքային ճանապարհներից օգտվելիս, գործում […]

Հակառակորդը հարձակում է գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա․ ՊՆ

Դեկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։ Այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։    

Ալենի գլխին կարմիր բանտիկ կկապեմ ու կտանեմ նվեր. անհետ կորածի հարազատ

Պետք է վերջապես հայ ազգը պայքարի իր ճշտի, արժանապատվության ու ազգային արժեքների համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ի մոտ անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը: «Այսօր ամենալկտի ձեւով անարգվում են մեր ազգային արժեքները: Ինձ պաշտոն պետք չի, թող մեր երեխքը տուն գան, դուք մնացեք Ազգային […]

«Չկատարել քայլեր, որոնք կվնասեն Արցախին». Սեյրան Օհանյանը պնդում է` իշխանությունը սահմանազատման ու սահմանագծման հարցով խուսափում է բաց խոսել

Թուրք-ադրբեջանական ագրեսիան ու Արցախի տարածքների բռնազավթումը, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների ներխուժումը, միակողմանի սահմանագծման ու սահմանազատման գործողությունները Հայաստանի ինքնիշխանության կորստի ու Արցախի` իր իսկ պատմական տարածքում միջազգային իրավունքով ինքնորոշմանն ու գոյությանը լուրջ սպառնալիք են, Ազգային ժողովում հայտարարեց «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագծի հիմնական զեկուցող Սեյրան Օհանյանը: Նա ընդգծեց, որ ակնհայտ է` իշխանությունը այսօր […]

Արցախում հրազենային վիրավորումից 19-ամյա զինծառայող է մահացել․ ՊԲ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 5-ին ժամը 21:20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող 2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը :Դեպքի մանրամանսերը պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի […]

Բերման են ենթարկել «Դավիթ Համբարձումյան» դաշինքի թեկնածուներին և համակիրներին

Բերման են ենթարկել նաև Այնթափ համայնքից ավագանու անդամի թեկնածու Հունան Ավետիսյանին և ևս երկու անձանց, որոնք մեր դաշինքի համակիրներն են՝ այդպիսով, ըստ էության, խոչընդոտելով ընտրությունների ընթացքը»,-168.am-ին փոխանցեց Մասիսի համայնքապետի նախկին տեղակալ, «Դավիթ Համբարձումյան» դաշինքի անդամ Նորայր Հակոբյանը: Հիշեցնենք՝ Նորայր Հակոբյանն ավելի վաղ տեղեկացրել էր  Այնթափի համայնքապետ Կարեն Սարգսյանին բերման ենթարկելու մասին: «Այս պահին դեռևս այս […]

Հայաստան է վերադարձել 10 հայ գերի. հայտնի են նրանց անունները

Ռուսական կողմի միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստան է վերադարձել 10 հայ գերի, ովքեր գերեվարվել էին Ադրբեջանի կողմից՝ նոյեմբերի 16-ին։ Հայաստան վերադարձած անձինք են․     Երիմյան Նարեկ Վոլոդյայի, Առաքելյան Արայիկ Արշալույսի, Ամիրխանյան Սերժիկ Սամսոնի, Հակոբյան Գեվորգ Արայիկի, Նալբանդյան Ռոբերտ Մամիկոնի, Սարգսյան Հարութ Արամայիսի, Մանասյան Արտյոմ Սուրենի, Ավետիսյան Էրիկ Հունանի, Թևոսյան Արման Արթուրի, Հակոբյան Տիգրան Արմենի։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի