08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

Ադրբեջանցի զինծառայողը Մարտունիում արցախցու է սպանել

Այսօր՝ ժամը 13:00-ի սահմաններում, Մարտունու շրջանի դիրքերից մեկում մարտական հերթապահություն իրականացնող ադրբեջանցի զինծառայողը սպանել է Լեռնային Ղարաբաղում բնակվող մի տղամարդու։ Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով ՊՆ-ին, հայտնում են, որ Ղարաբաղի բնակիչն, իբր, հարձակվել է ադրբեջանցի զինծառայողի վրա և փորձել խլել նրա զենքը։ «Ադրբեջանական բանակի զինծառայողը ինքնապաշտպանության նպատակով կրակել է օդ, ապա վնասազերծել հարձակվողին», -ասվում է հաղորդագրության […]

Այո, Ադրբեջանը պետք է ստանա ճանապարհ, խոսքը Թուրքիա-Ադրբեջան կապի մասին է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե աշխատանքային մակարդակում երբեք Ադրբեջանից միջանցք արտահայտություն չեն լսել: «Ադրբեջանի շանտաժի քաղաքականությունն է, անունը դրել են «Զանգեզուրի միջանցք» ու ասում են՝ եթե միջանցք չտաք, մենք պատերազմով միջանցքը կստանանք: Այս փաստը պետք է դնենք միջազգային հանրության աչքի առաջ», – ասուլիսի ժամանակ հայտարարեց Փաշինյանը: Նա նշեց, թե սա պետք է ի ցույց […]

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել. ՀՀ ՊՆ

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից: Արդյոք տուժածներ կա՞ն, թե՞ ոչ՝ հարցին պաշտպանության նախարարությունից պատասխանեցին, որ տվյալները ճշտվում են:  

Ոստիկաննեը բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին

Մի խումբ քաղաքացիներ այս պահին փակել են Հաղթանակի կամուրջը, կանգնեցրել երթեւեկությունը եւ բարձրախոսով հայտարարում են, որ այսօր ժամը 17-ին ակցիա է նախատեսված Հանրապետության հրապարակում: Նրանց մեծ է լրագրող Նաիրի Հոխիկյանը, ով հայտարարեց, որ այս պահին Երեւանի տարբեր փողոցներ արգելափակված են, որոնցից են Արշակունյաց պողոտան, Տիգրան Մեծի պողոտան, Բաղրամյան պողոտան: Նա նաեւ հայտարարեց, որ իրենք պահանջում […]

Ահա արխիվային այն փաստաթուղթը, որով հաստատվում է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհը Հայաստանի տարածքում է եղել դեռևս 1964 թվականին․ Վանո Եղիազարյան

Ֆեյսբուքյան  օգտատեր Վանո Եղիազարյանն իր էջում հրապարակել է արխիվային կարևորագույն փաստաթղթեր, որոնցով հաստատվում է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհը Հայաստանի տարածքում է եղել դեռևս 1964 թվականին՝ որպես երկրորդ կարգի ճանապարհ։ «Սա տարեք մտցրեք վայ պաշտոնյաների աչքը, որ էլ չասեն, թե Ադրբեջանն իր տարածքում է մաքսակետ դրել։ Դավաճանությունն էլ ոնց է լինում»,- գրել է նա՝ կից ներկայացնելով փաստաթղթերը։ […]

Շտապ հավաք Պաշտպանության նախարարության մոտ. Ազգային-ժողովրդավարական բևեռ

Սիրելի հայրենակիցներ Սահմանի երկայնքով թշնամու զորքերի կուտակումները շարունակվում են, սակայն կառավարությունը ոչ մի համարժեք քայլ չի ձեռնարկում, նույնիսկ չի զինում Սյունիքի և սահմանամերձ գոտու բնակիչներին: Կոչ ենք անում վաղը, նոյեմբերի 19-ին, ժամը 12-ին հավաքվել Պաշտպանության նախարարության մոտ և պահանջել, որ զինեն ու կազմակերպեն Սյունիքի և սահմանամերձ գոտու բնակչությանը: Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ 18 նոյեմբերի 2021 թ., […]

Հայկական կողմն ունի 13 գերեվարված, ևս 24 զինծառայողի հետ կապը կորել է. հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ. ՀՀ ՊՆ

Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախորդ օրը լայնածավալ հարձակում էին գործել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 […]

Հայկական կողմն ունի 15 զոհ, ևս 7 անձ գերեվարվել է․ Էդուարդ Աղաջանյան. «Ազատություն»

Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 15 զոհ, ևս 7 անձ գերեվարվել է։ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ «Մեր ունեցած տեղեկատվության համաձայն, զինվորականների շրջանում, դեռևս չհաստատված տվյալներով, այս պահին կա 15 զոհ և 7 գերեվարված անձ։ Նաև մեր […]

Վստահությունը, որ կա Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության հարաբերություններում, կարող է մեկ վայրկյանում փոխվել. Անդրանիկ Քոչարյան

Միջազգային հանրության համար մտահոգիչ պետք է լինի հնարավոր էսկալացիայի ավելացումը, Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Նա հիշեցրեց, որ 44-օրյան պատերազմի ընթացքում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից օգտագործվել են ահաբեկչական խմբեր: «Այդ խմբերը, եթե այս պահին նկատելի չեն, մեկ այլ լարվածության ավելացման հետ մեկտեղ կդառնան տեսանելի ու վտանգ կներկայացնեն ոչ միայն Հայաստանի ու […]

Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը․ Հայաստանը դիմում է ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ ՄԽ-ին. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ «Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել Հայաստանի Հանրապետության սահմանի արևելյան ուղղությամբ և ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունները հանգեցրել են մարդկային կորուստների։ Այս վերջին հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքներ օկուպացնելու՝ ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի