09 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Ի՞նչն եք շնորհավորում, այ հակապետական դավաճանական խունտայի «պետ» ծառաներ․․․Անկախ ու ազատ Արցա՞խ եք թողել, որ շնորհավորում եք․ Անդրե

Դավաճանված, բռնագրավված ու չգնահատված` Հայաստան աշխարհի դարպաս Արցախն այսօր ցավի եւ գերության մեջ է …Այս մասին ֆեյսբուքում գրել է երգիչ Անդրեն․ «Իսկ 30 տարի առաջ ազատագրվեցիր եւ անկախացար արտաքին թշնամուց, դարձար պարծանք եւ ազատ կյանքի խորհրդանիշ Հայաստանի ու Սփյուռքի բազմամիլիոն հայերի համար, բայց ներքին թշնամիներդ չսիրեցին քեզ եւ ատելությունով լցված` նորից քեզ մասնատեցին, պառակտեցին ու […]

ՀՀ-ում սեպտեմբերի 15-ից կրկին կանցկացվեն 3-ամսյա վարժական հավաքներ

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունեց նաև ՀՀ-ում սեպտեմբերի 15-դեկտեմբերի 15-ը պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշումը: Նախագծի համաձայն՝ «վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական պահեստազորի սպաների պատրաստման նպատակով»: Կառավարության որոշմամբ […]

Հակառակորդը կրակոցներ է արձակել Սոթքի հատվածում․ կա մեկ վիրավոր․ ՊՆ

Օգոստոսի 17-ին, ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ժամը 16:30-ի դրությամբ կրակոցները շարունակվում էին: Հայկական կողմի իրականացրած հակազդող գործողությունների արդյունքում հակառակորդն ունի […]

Իրավիճակը Գեղարքունիքում․ նախնական տվյալներով ունենք երկու զոհ․ Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․ Տեղեկություններ եմ ստանում, որ ադրբեջանական զինուժը թիրախավորել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերի դիրքերը. * Կութ, Ազատ, Նորաբակ, Սոտք: Սահմանամերձ բակավայրերը վտանգված են: * Կրակոցների և ծանր տեխնիկայի գործադրման արդյունքում հնչած պայթյունների ձայնը խաթարել է բնակիչների խաղաղ կյանքի իրավունքը: * Սոտքի ոսկու հանքավայրի աշխատակիցները տարհանվել են հանքավայրի տարածքից՝ նրանց […]

Երասխի հատվածում հակառակորդի դիպուկահարի կրակոցից հայ զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարությունից հայտնում են․ «Օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում: Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառյող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը […]

Ադրբեջանական ԶՈՒ-ն Սև լճի հատվածում փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել, սակայն ետ է շպրտվել ելման դիրքեր. ՊՆ

Օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել, հայտնում են ՊՆ-ից։ Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից տուժածներ չկան:

Հրդեհ է բռնկվել Երևանում գտնվող N զորամասի տարածքում

Օգոստոսի 11-ին, ժամը 18։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի մոտակայքում գտնվող ՊՆ պահեստներում։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։38-ին, մարվել՝ 18։45-ին: N զորամասի տարածքում այրվել են մոտ 2,5 […]

Կաստային ռումբի պայթյունից վիրավորում են ստացել երկու սակրավոր

Այսօր՝ օգոստոսի 11-ին, Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի սակրավորները ԱՀ Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս, նախնական տվյալներով կաստային ռումբի պայթյունից վիրավորում են ստացել: Շտապ բժշկական օգնության մեքենայով երկու սակրավոր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն, նրանց առողջական վիճակը բավարար է: Սակրավորներից մեկը տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում: Վերջինիս վիճակը […]

Հերթական սկանդալը ԱԺ-ում․ Ալեն Սիմոնյանը Աննա Մկրտչյանին կրկին սպառնաց անվտանգության աշխատակիցներով, հեռացրեց նիստերի դահլիճից

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը խորհրդարանում հայտարարեց, որ օրեր առաջ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ՀՀ ԱԺ «բերման է ենթարկվել» միայն այն բանի համար, որպեսզի հետո ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարի, թե Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծումը պետք չէ հենց Արցախին։ «ՀՀ ԱԺ նախագահի աթոռին նստած անձի հետ հանդիպմանը քննարկում է տեղի ունեցել, […]

Ադրբեջանը հարվածային անօդաչուներ է կիրառել ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմը կորուստներ չի ունեցել

Օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության Բանակի մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՊԲ-ից։ Հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն և փաստեր են տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի