15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հերթական սկանդալը ԱԺ-ում․ Ալեն Սիմոնյանը Աննա Մկրտչյանին կրկին սպառնաց անվտանգության աշխատակիցներով, հեռացրեց նիստերի դահլիճից

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը խորհրդարանում հայտարարեց, որ օրեր առաջ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ՀՀ ԱԺ «բերման է ենթարկվել» միայն այն բանի համար, որպեսզի հետո ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարի, թե Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծումը պետք չէ հենց Արցախին։

«ՀՀ ԱԺ նախագահի աթոռին նստած անձի հետ հանդիպմանը քննարկում է տեղի ունեցել, բայց ի՞նչ են մեզ ասում այդ քննարկումից․ չեն խոսում Արցախի խնդիրներից, անգամ չեն խոսում նրա մասին, որ ՀՀ ԱԺ լիազորությունների շրջանակներում հնարավոր է նաև նպաստել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը։ Ասվում է միայն մի նախադասություն, ինչի համար էլ, թույլ տվեք ենթադրել, որ Արցախի խորհրդարանի նախագահին «բերման էին ենթարկել» ՀՀ ԱԺ, որպեսզի ՀՀ ԱԺ նախագահը կարողանա մի արտահայտություն անել։ Պարզվում է, որ Արցախի խորհրդարանի ղեկավարը հայտարարել է, որ իրենց Արցախի հարցերով մշտական հանձնաժողով պետք չէ։ Ա՛յ սրա համար այդ մարդուն բերել, հասցրել էին այստեղ: …Այս ամենաթողության իրավիճակը շարունակվելու է, որովհետև այս ամենաթողության իրավիճակի հեղինակը Հայաստանն ու Արցախը ավերած կապիտուլյանտ Նիկոլն է», – ասաց Մկրտչյանը։

Այս հայտարարությունից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց անջատել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորի խոսափողն ու նրանից պահանջեց լքել նիստերի դահլիճը։

«Ես տիկին Մկրտչյանին նախազգուշացում տվել էի, այժմ, տիկի՛ն Մկրտչյան, ես հեռացնում եմ Ձեզ մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից։ Խնդրում եմ՝ դուրս եկեք դահլիճից, հակառակ դեպքում անվտանգության աշխատակիցները ձեզ դուրս կբերեն», – ասաց Սիմոնյանը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ