10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Գեղամ Նազարյանին, հատուկ գետնին պառկեցնելու հրահանգով, տարել են ոստիկանություն

Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանին քիչ առաջ անմարդկային ձևով, հատուկ գետնին պառկեցնելու հրահանգով ոստիկանները տարել են ՀՀ Ոստիկանության Մաշտոցի բաժին: «Քիչ առաջ, անմարդկային ձևով, հատուկ գետնին պառկեցնելու հրահանգով թուրքի ծառա ոստիկանները բաժին են տարել Գեղամ Նազարյանին… Գեղամը այս պատերազմին Հայրենիքին է տվել իր ամենաթանկին՝ Աբգարին… Թուրքի հարճերը…»,-ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել և […]

Ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից 20-ամյա զինծառայող է մահացել

ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն հուլիսի 16-ին, ժամը 21:40-ի սահմաններում, մարտական հերթապահության կրման ընթացքում, զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի  պարտադիր ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված շարքային Արթուր Խաչատուրի Ղազարյանը: Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան […]

Այս պահին գնդացրի կարճ կրակահերթերի ձայներ են լսվում Շուշիի ուղղությունից. Ալեն Ղուլյան

Այս պահին գնդացրի կարճ կրակահերթերի ձայներ են լսվում Շուշիի ուղղությունից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փորձագետ Ալեն Ղուլյանը: «Էլ ով՞ա լսել: Խաղաղապահների թեժ գծի համար կա՞: Մերոնց որ զանգեմ, լսածս հերքելու են»,-նշել է նա:

Ողբերգական դեպք Երևանում․ 2 քաղաքացի պատշգամբից անզգուշաբար ցած են ընկե

Երեւանում, հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 23։50-ի սահմաններում «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտից Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ագունալ վիճակ, կատատրավմա» ախտորոշմամբ և «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ մահացածը ՌԴ քաղաքացի 46-ամյա Արամ Գ․-ն էր, ով ժամանակավորապես բնակվում էր […]

Քարի լճից դեպի Արագած լեռան գագաթ բարձրանալիս 11 հոգանոց քաղաքացիների խումբը մոլորվել է

Հուլիսի 13-ին, ժամը 05:38-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարի լճից դեպի Արագած լեռան գագաթ բարձրանալիս քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ քաղաքացիները մոլորվել են և չեն կարողանում ինքնուրույն իջնել։ […]

Դիմակավորված անձինք Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ. 168.am

Գիշերը Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:Այս մասին հայտնում է 168.am-ը: Ծանուցման ժամին պաշտպանի հետ նա ներկայացել է, սակայն ոչ ոք նրան ներս չի թողել: Մոտ 10 րոպե հետո դիմակավորված անձինք մոտեցել են, Զաքարյանին գցել են գետնին, այնուհետև, պաշտպանին մի կողմ հրելով՝ Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ։

Ջրի հարցը չեն լուծում, որ Մեղրիով միջանցք տա՞ն․ բողոքի ակցիա Շվանիձորում

Մեղրու Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր բնակավայրում գյուղացիները բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք պահանջում են իրենց ոռոգման ջուր տրամադրել, ասում են, որ 20 օր է, ինչ ոռոգման ջուր չի տրամադրվել այս համայնքներին։ «Սյունիք» ՋՕԸ պետը հավաքվածներին վստահեցրեց, որ մարդիկ արդեն հուլիսի 11-ին ջուր կունենան, իսկ հավաքվածները խոստացան՝ ջուր չունենալու դեպքում միջպետական մայրուղին կփակեն։ «Հովհաննիսյան Ալիկի հողերը օվկիանոսի […]

«Մանիպուլյանտ» իշխանությունների ու ադրբեջանցիների սինխրոն գործողությունները. Դերենիկ Խաչատրյան

«Լույս» հիմնադրամի փորձագետ Դերենիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փորձեմ ներկայացնել մի քանի փաստ, որոնք ի ցույց են դնում ՀՀ իշխանությունների և ադրբեջանցիների արդեն օրինաչափ դարձած համընթաց գործողությունները՝ անելով մի քանի կարևոր հարցադրումներ ու հետևությունները թողնելով ընթերցողի տրամաբանության հույսին։ Վարչատարածքային բաժանումը՝ որպես միջազգային իրավունքի բաղադրի՞չ ՓԱՍՏ 1․ Երբ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից և դրանով նախատեսված տարածքների […]

Գրիգորի Խաչատուրովն ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գրիգորի Խաչատուրովին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը՝ Գրիգորի Խաչատուրովին ազատել 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի