07 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Միջազգային հանրությունը պետք է անվերապահորեն դատապարտի Ադրբեջանի աղաղակող սադրանքը. Բրեդ Շերման

Միացյալ Նահանգները պետք է լինի այդ ջանքերի առաջատարը՝ ձեռնարկելով Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան զսպելու իրական քայլեր։ Այս մասին ասել է ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը։ «Ես խորապես անհանգստացած եմ այս պահին Արցախում ծավալվող հումանիտար աղետի մասին տեղեկություններից՝ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի շարունակվող եւ չթուլացող գործողությունների հետեւանքով։ Տեղեկացվել է, որ Ադրբեջանը փակել է Արցախը […]

Հնարավոր է՝ ադրբեջանցիներն այսօր բացեն Լաչինի միջանցքը․ Ռուբեն Վարդանյան /Ուղիղ/

Հնարավոր է՝ ադրբեջանցիներն այսօր բացեն Լաչինի միջանցքը, այդ մասին ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նա նաև հայտարարեց, որ վաղը՝ ժամը 15․00-ին, հանրահավաք է հրավիրում։ «Մենք հանրահավաքում պետք է ցույց տանք մեր ուժը», – նշեց նա։ Հիշեցնենք, որ Ադրբեջանն այսօր վերականգնել է գազամատակարարումն Արցախում։

Ադրբեջանը վերականգնել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանը վերականգնել է Արցախի գազամատակարարումը: Սյս մասին հայտնեց Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը: «Ես լավ նորություն ունեմ: Առանց որևէ նախապայմանի, առանց որևէ զիջումների, հարևան պետությունը վերականգնել է գազի մատակարարումը մեզ համար: Սա իսկապես մեր հաղթանակն է, որովհետև մենք ուժեղ ենք, ցույց տվեցինք, որ չենք լքելու Արցախն ու խուճապի չենք մատնվելու»,- ասաց Վարդանյանը:

Հայաստանին դրսից որեւէ մեկը չի օգնելու, րոպե առաջ պետք է Ադրբեջանի հետ համաձայնագիրը ստորագրի. Չավուշօղլու

Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցին  նշել է, թե հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ Թուրքիան վստահություն բարձրացնող քայլեր է արել՝ փոխադարձ բացելով օդային հաղորդակցությունը երկու երկրների միջեւ, ինչպես նաեւ առաջիկայում նաեւ օդային բեռնափոխադրումները։ «Թուրքիան եւ Ադրբեջանը քանի որ անկեղծ են, նույնպիսի անկեղծություն են ակնկալում Հայաստանից։ Որպես […]

Փողոց փակելու նուրբ արվեստը․ Գյումրիի հրապարակից՝ մինչեւ Լաչին. 168 Ժամ

Հայաստանի իշխանություններն ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքի փակումից միայն երկու օր անց ձայն հանեցին։ Մինչ այդ նրանք լուռ էին, բացառությամբ սովորական ու առանձնահատուկ հանձնարարություններով ինչ-որ դեսպանների, որոնք մեկ-երկու նախադասություն էին թվիթում Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար աղետի սպառնալիք ստեղծելու մասին։ Իշխանության մյուս ներկայացուցիչները, ըստ ամենայնի, մեկ հրահանգով, սկսեցին խոսել գրեթե այն ժամանակ, երբ աշխարհի տարբեր երկրներ […]

Փաշինյանը քանի օր է՝ «լռության ուխտ» է հայտարարել. Փաստ

Սեպտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Մենք կարծում ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»: Թե՛ քաղաքական ուժերը, թե՛ փորձագիտական հանրույթը սա որակեցին որպես հաստատում այն բանի, որ Փաշինյանի պատկերացրած խաղաղության պայմանագրով Արցախը լինելու է […]

Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Պաշտպանության նախաարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Նորաբակի և Սրաշենի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի:

Արցախցիներն այս անգամ էլ են դիմակայելու արհավիրքներին, ուղղակի թե ինչ գին ենք վճարելու, դա է մի քիչ հարցական. Սերժ Սարգսյան

Ակնհայտ է՝ ադրբեջանցիներին չեն հետաքրքրում ո՛չ հանքավայրերը, ո՛չ էլ դրանց ճիշտ կամ սխալ օգտագործումը, ադրբեջանցիներն ուղղակի ցանկություն ունեն հպատակեցնելու Արցախն ու արցախցիներին, Հանրապետության հրապարակում հրավիրված հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Բայց ես վստահ եմ, որ դա նրանց չի հաջողվելու։ Պատմության ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ արցախցիները ցուցաբերել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի