07 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Նիկոլ Փաշինյանից՝ ադրբեջանցի «բնապահպաններին». 168 Ժամ

Ուղիղ երկու տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին, արցախյան 44-օրյա պատերազմի ողբերգական ավարտից մի քանի շաբաթ անց Նիկոլ Փաշինյանը բառի ուղիղ և փոխաբերական իմաստով գրավեց Եռաբլուրը։ Այն օրերին, երբ ընդդիմությունը Երևանի տարբեր հրապարակներում հակաիշխանական հանրահավաքներ էր իրականացնում, ի թիվս այլ կարգախոսների՝ հայտարարելով, որ որևէ կերպ չպետք է թույլ տալ Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր, […]

Միջազգային 9 կազմակերպություններ նախազգուշացրել են Արցախում ցեղասպանության վտանգի մասին

«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունն 8 այլ կազմակերպությունների հետ միասին նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգի մասին։ Կազմակերպությունները Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիային միացած երկրներին կոչ են արել գործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով՝ կանխելու հայերի ցեղասպանությունը տարածաշրջանում։ Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը երկար ժամանակ պաշտոնական մակարդակով հայերի նկատմամբ ատելության քաղաքականություն է վարել, […]

Միլիոններ են հատկացնում ամանորյա զարդարանքների համար, պաշտոնյաների աշխատավարձն են կրկնապատկում, մինչդեռ սահմաններն անպաշտպան են. Փաստ

Եթե հայացք գցենք պատմական անցյալին, ապա, առկա իրավիճակի հետ համեմատելով, բազմաթիվ օրինաչափություններ կարող ենք տեսնել, ինչ ունենք նաև այսօր։ Երբ արտաքին սպառնալիքները սկսել են թափվել հայ ժողովրդի գլխին, պարտություն ենք կրել կամ ընկել օտար նվաճողների լծի տակ, կառավարիչները ու հանրության մի մասը սկսել են մեղավորներ փնտրել, հազար ու մի պատճառներ բերել, անհաջողությունները հանգամանքների դասավորության վրա […]

Ադրբեջանը կրակել է Կուտականի հայկական դիրքերի ուղղությամբ

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Կուտականի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: ՊՆ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 20-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:  

Ես տեսնում եմ, որ տարբեր մարդկանց շահերին եմ կպել, պարզ երեւում է, որ մեղրամիսը ավարտվել է. Ռուբեն Վարդանյան /Ուղիղ/

«Շարունակվում է բլոկադան և ճգնաժամային իրավիճակը: Այս մասին քիչ առաջ «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ շարունակելով. «Չնայած պարբերաբար զանգեր են ստացվում այն մասին, որ ճանապարհը բացվել է, բայց ես ասեմ, որ դա այդպես չէ, ճանապարհի 2 կողմերում շարունակում են մնալ ադրբեջանցիները և կա վտանգ, որ նրանք կարող են կանգնեցնել մեքենաները երբ ուզեն: […]

Իշխանության փոխարեն ընդդիմությունն է գործում. Փաստ

Մեկ շաբաթից ավելի է, ինչ Արցախը շրջափակման մեջ է. Ադրբեջանը շարունակում է ֆեյք «բնապահպանների» անվան տակ փակ պահել Արցախն աշխարհին կապող «կյանքի ճանապարհը»՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը: Ավելին, երկու օր շարունակ Ադրբեջանը դիտավորությամբ դադարեցրել էր նաև ՀՀից Արցախ գազի մատակարարումը: Արցախում տեղի ունեցող տարբեր ակցիաներից զատ, […]

ՊՆ-ում խառն են՝ շունչները պահած սպասում են. Իրավունք

Հայաստանի ԶՈւ հետախուզության նախկին պետ Արայիկ Հարությունյանի հանկարծակի կալանավորումը իրարանցում է առաջացրել ՊՆ-ում: Շատերը, շունչները պահած, զարգացումներին են սպասում, հատկապես Հարությունյանի ենթակայության տակ ծառայող սպաները: ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, մինչեւ տարեվերջ չի բացառվում, որ նոր աղմկահարույց ձերբակալություններ լինեն: Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այհսօրվա համարում:  

Ցեղասպանություն բերողը: «Խաղաղությունը» գնալով ավելի սպառնալից է դառնում

Դեկտեմբերի 12-ին ՀՀ դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի ընթացքում։ Ստորև ներկայացնում ենք ելույթից մի քանի ուշագրավ հատվածներ և դրանց տողատակերում թաքնված մեկնաբանությունը: «Վերջին շրջանում ավելի ու ավելի շատ մասնավորապես ԼՂ հայության ներկայացուցիչներն ահազանգ են հնչեցնում պոտենցիալ ցեղասպանության մասին՝ որպես սպառնալիք: Կարծում եմ, որ այդ ահազանգերին մենք բոլորս […]

Դպրոցներում կարգելվեն բոլոր տեսակի ռազմահայրենասիրական պարապմունքները․ Նախարարի առաջին հրահանգը

Թերթի տեղեկությունների համաձայն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նորանշանակ նախարարը հրահանգել է դպրոցներում արգելել բոլոր տեսակի ռազմահայրենասիրական պարապմունքներն ու կրթադաստիարակչական միջոցառումները: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ մի շրջաբերական է հայտնվել, որտեղ տիկին նախարարը Երեւանի փոխքաղաքապետին ու ՀՀ բոլոր մարզպետարանների գլխավոր քարտուղարներին հրահանգ է իջեցրել խուսափել դպրոցների ռազմականացումից: Ավելի պարզ ասած՝ դա նշանակում է հրաժարվել համագործակցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի