Իրավիճակը շատ բարդ է. Ռուբեն Վարդանյան /Ուղիղ/
Արդեն 12-րդ օրն է, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Հայաստանին կապող արցախյան միակ կյանքի ճանապարհը ադրբեջանական կեղծ «բնապահպանները» շարունակում են փակ պահել: Այս մասին «Իրավունքը» զրուցել է մեդիափորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ: — Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակին համահունչ չեն այն քայլերը, որոնք տեսնում ենք այս օրերին: Ի՞նչ կարող է անել Հայաստանը, որ չի անում: — Նախ` Հայաստանի Հանրապետությունը պետք […]
Երևանը հրաժարվել է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն ։ Նշվում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Ափսոսանք է հայտնել դեկտեմբերի 23 – ին Մոսկվայում կայանալիք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու Երևանի որոշման կապակցությամբ», – ասվում է ՌԴ ԱԳՆ-ում։
Վտանգավոր անգործություն Միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա այս պահին բավարար ուժեղ չէ։ Սա բոլորն են ընդունում, այդ թվում՝ Արցախի իշխանությունները։Այդ ճնշումը չի մեծանալու այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ իշխանությունները չեն աշխատում այդ ուղղությամբ։ Իսկ Հայաստանի իշխանությունները չեն աշխատելու, քանի դեռ երկրի ներսում չկա ճնշում իրենց նկատմամբ։ Սխեման սա է՝ շատ պարզ ու հասարակ։ Իշխանությունները ձեռքները լվացել […]
Հատված՝ 168.am-ի հարցազրույցից։ – Այս օրերին իրավիճակի լուծման տարբեր տեսակետներ են հնչում, նաև՝ ռադիկալ, որ խնդիրը ռազմական լուծում ունի: Դուք ակնարկեցիք ռազմական լուծման տարբերակը: Մենք այսօր ունե՞նք բավարար ռազմական դիմադրողականություն, ինչպե՞ս եք դա պատկերացնում: – Ես ասում եմ՝ լուծումներից մեկն ընդհուպ դա է: – Որի հնարավորությունը չունենք, թե՞ ունենք: – Իսկ ինչո՞ւ չունենք: Հարցը դա […]
Րաֆֆի Հովհաննիսյանը ուղերձ է տարածել, այն ներկայացնում ենք ստորեւ․ «Մեր սերունդը տապալում է պատմական իր բաժին առաքելությունը։ Մեծախոս, ինքնահավան, ամենագետ եւ մանրահոգի՝ հանրային ասպարեզի բնակիչների զգալի հատվածը՝ գլխավոր նազարից մինչեւ հերթապահ գործիչներ, վերլուծաբաններ եւ իրավապաշտպաններ, շարունակում են իրենց պատրանքային, իշխանապաշտ եւ խղճուկ գործունեությամբ արհամարհել Հայաստանի ազգային շահն ու պետական հեռանկարը։ Մեր իրավունքի գիտակցման ու հետապնդման […]
Շախմատային Օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սոցիալական ցանցերում արած գրառումով անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը։ «Մինչ ամբողջ աշխարհը պատրաստվում է ձմեռային տոներին, այս պահին Լեռնային Ղարաբաղում ապրող 120 հազար հայեր արդեն 10 օր շրջափակման մեջ են։ Նրանց գոյությունը սպառնալիքի է ենթարկվում Ադրբեջանի կողմից, որը տարբեր անօրինական մեթոդներով փակում է Ստեփանակերտը […]
Բազմիցս անդրադարձել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ընթացող անառողջ զարգացումներին, քանզի անդադար դիմումներ ենք ստանում բազմաթիվ ֆուտբոլասերներից, որոնք բողոքում են, որ ֆեդերացիայում ոչ միայն բան չի փոխվել, այլեւ այն գնալով նմանվում է փակ ակումբի, որտեղ ամեն բան մութ է թվում: Մեր կողմից հավելենք, որ ՀՖՖ-ն որդեգրել է հարցումներին չպատասխանելու արատավոր պրակտիկա, ինչը հիմքեր է տալիս հրապարակելու […]




























