07 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Ադրբեջանական դիվերսիոն հարձակման մանրամասները՝ տեսանյութում համապատասխան նշումներով

Արցախի Տեղեկատվական շտաբը ներկայացնում է այսօրվա ադրբեջանական դիվերսիոն հարձակման մանրամասները՝ տեսանյութում համապատասխան նշումներով: Այստեղ հստակորեն երևում է, թե ինչպես է ադրբեջանական դիվերսիոն խումբը մոտենում ճանապարհին ու հարձակվում ոստիկանական մեքենայի վրա, որը Ստեփանակերտից ուղևորվել էր դեպի հերթափոխի վայր, ինչպես են ՊԲ հարակից դիրքից պատասխան կրակ բացում նրանց ուղղությամբ և մնացած մանրամասները: «Խորին ցավակցություն ենք հայտնում մեր […]

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Երևանում և Գյումրիում՝ 3-4 բալ ուժգնությամբ

Փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.05⁰ և արևելյան երկայնության 37.25⁰ աշխարհագրական կոորդինատներով, (Թուրքիա՝ Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք) օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

«Նիկոլ թրավել». 168 Ժամ

Արդեն 16 օր Արցախը գտնվում է շրջափակման մեջ, 120 հազար մարդիկ ապրում են սննդի, դեղորայքի, վառելիքի բացակայության պայմաններում, կան տասնյակ ծանր հիվանդներ․․․ հումանիտար աղետն օր օրի խորանում է։ Ի՞նչ է պահանջվում այս իրավիճակում Հայաստանից, որը մինչև Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանն» Արցախի անվտանգության երաշխավորն էր։ Այս հարցին կարելի է շատ երկար պատասխանել՝ թվարկելով հարյուրավոր առաջնային, կարևոր, […]

Հայաստան-Թուրքիա խաղից առաջ ֆուտբոլի ֆեդերացիայում ամենաթողություն է. Ժողովուրդ

Մոտ երեք ամիս է մնացել Եվրո 2024-ի նախընտրական փուլի Հայաստան-Թուրքիա խաղին, որը զուտ սպորտային իրադարձություն լինելուց բացի նաև խիստ էմոցիոնալ ու զգայական խաղ է: Ցանկացած հայ մարզիկ կփաստի՝ թե՛ թուրքերի, թե՛ ադրբեջանցիների հետ հանդիպումներին ինչպիսի առանձնահատկությամբ են պատրաստվում ու այդ հանդիպումներում մշտապես առկա է ոչ ֆուտբոլային ու էմոցիոնալ տարր: Մասնագետները պնդում են, որ արտասահմանցի ոչ […]

Կառավարությունը որոշել է փոխել «Ռազմական դրության մասին» օրենքը՝ արգելափակել սոցցանցերը. Հրապարակ

Կառավարությունը որոշել է փոխել «Ռազմական դրության մասին» օրենքը։ Ըստ նախագծի՝ ռազմական դրության ժամանակ ավելի խիստ սահմանափակումներ կլինեն, քան գործող օրենքով է։ Խոսքն ինտերնետ հասանելիության, էլեկտրոնային մամուլի, սոցցանցերի մասնակի կամ ամբողջական սահմանափակման մասին է։ Գործող օրենքով սահմանված է կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգ, սակայն համացանցի մասին խոսք չկա։ Նոր նախագծով նախատեսվում է. «ՀՀ […]

Ականազերծման ՊՈԱԿ-ում փողի ավելցուկ է. ռեստորանում՝ խորովածով-բանով են սեմինար անում. Հրապարակ

«Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում փողի ավելցուկ է, եւ այս ՊՈԱԿ-ը տարվա վերջին ինչ-որ անհասկանալի սեմինարներ է կազմակերպում՝ ավելցուկ փողից ազատվելու համար։ ՊՈԱԿ-ի տնօրենը Վաղինակ Սարգսյանն է: Նշանակվել է այս տարվա ապրիլ-մայիսին: ՊՈԱԿ-ը ստեղծվել է 2001-ին, խորհրդում մի քանի նախարարության ներկայացուցիչ է՝ պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի: […]

Բաքուն Երեւանից 8 գյուղ է պահանջում

Հայաստանը պետք է ազատի «օկուպացված 8 ադրբեջանական գյուղ», այդ գյուղերը պետք է վերադարձվեն Ադրբեջանին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով, այս բնակավայրերում, իբրև թե, դարեր շարունակ ադրբեջանցիներ են ապրել։ Արտգործնախարարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի բանակցությունների միջոցով, անհրաժեշտ է քայլ առ քայլ շարժվել […]

Սրանք իշխանություն չեն, սրանք լրտեսական խումբ են: Մենք կանգնած ենք ֆիզիկական բնաջնջման եզրին /Ուղիղ/

Իմ սիրելի հայրենակիցներ, որքան հնարավոր է տարածեք այս ուղերձը❗️❗️❗️ Հայրենակիցնե՛ր, ելնելով ստեղծված իրավիճակից, սույն թվականի ապրիլի 24-ին հիմնադրված «Ես հայ եմ, ես Հայաստանն եմ» համահայկական շարժումը, ի զորակցություն Արցախի, դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12.00-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի (Խորենացի փող․,15) «Քրք Քրքորյան» սրահում, հրավիրում է ծրագրային քննարկում-հավաք։ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած անվտանգային մարտահրավերները […]

Ադրբեջանին Ջերմուկով կամ Մեղրիով միջանցք տալով՝ Հայաստանը կբաժանվի երկու մասի. Ռուբեն Գալիչյան. քարտեզագիր /Տեսանյութ/

Ադրբեջանի կողմից Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումն ու դրան Հայաստանի և Արցախի արձագանքն ապացույցն է, որ մենք մշտապես ուշացած ենք արձագանքում փաստերին՝ նախապես գործողություններ չնախաձեռնելով դրանք կանխելու ուղղությամբ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով դեկտեմբերի 12-ից Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակման միջոցով Արցախը շրջափակման մեջ պահելու ադբրբեջանական քաղաքականությանը, նման տեսակետ հայտնեց քարտեզագիր, Գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր Ռուբեն Գալիչյանը՝ […]

Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների հաստատությունները հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց

Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների հաստատությունները հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց՝ նոր թարմացված տվյալներով։ Երեկ՝ ուշ երեկոյան, հրապարակվել է երկու հաստատությունների համատեղ զեկույցն անգլերեն, որտեղ թարմ տեղեկություններ են ներկայացվում Լաչինի միջանցքի՝ արդեն 16 օր տևող շրջափակման հետևանքները։ Զեկույցում ամփոփվել է ադրբեջանական հանրային խոսույթը և վերլուծվել են ադրբեջանցի պաշտոնատար անձանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի