07 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Ալիեւն ընտանիքով այցելել է Շուշի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Մեհրիբան Ալիևան և նրանց որդին՝ Հեյդար Ալիևը, նոյեմբերի 7-ին այցելել են Քարվաճառ։ Ավելի ուշ նրանք մեկնել են Շուշի, որտեղ ծանոթացել են մզկիթում «Հեյդար Ալիև» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող վերակառուցման աշխատանքներին: Ալիևները մասնակցել են Շուշի քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:

«Խաղաղության պահմանագրի» Ադրբեջանի առաջարկը ներառում է Սյունիքում ադրբեջանցիների բնակեցման նախապայմանները

Ադրբեջանի արտգործնախարարությունը այսօր վերջնագրային տեսքով նորից պահանջել է այսպես կոչված «անկլավները»՝ ՀՀ Տավուշի, Արարատի ու Վայոց Ձորի մարզերի մի շարք կարևորագույն տարածքներ. «Հայաստանը նաեւ Ադրբեջանին չի հանձնել 8 ադրբեջանական գյուղեր, որոնք մինչ այժմ օկուպացիայի մեջ են»։ Այս մասին գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը. «Անակնկալ չէ, միանգամայն սպասելի է։ Իսկ բոլոր մտքերն ու հույսերը, որ Ադրբեջանը […]

Դոլարը նորից թանկանում է

Rate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի նվազագույն գինը 397 դրամ է, վաճառքինը՝ 406 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 407 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 4.04 դրամ է, վաճառքինը՝ 4.43։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 4.60 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 421 դրամով, վաճառվում՝ 434 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն […]

Վագիֆ Խաչատրյանի գործն ավարտվեց

Բաքվի զինվորական դատարանում ընթացող վարույթում դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով և միջնորդեց Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման։ Հիշեցնենք, Ադրբեջանում Լաչինի անցակետում ապօրինի ձերբակալված Վագիֆ Խաչատրյանը մեղադրվում է «Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում հայկական զինված կազմավորումների կազմում ցեղասպանություն իրականացնելու մեջ»։Ավելի վաղ ՀՀ ՄԻՊ-ը հայտնել է, որ որ Վագիֆ Խաչատրյանը զինվորական ծառայության է անցել 1992 թվականի սեպտեմբերի […]

Արմեն Գրիգորյանը չի մեկնի Մոսկվա

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը, այս մասին հայտնեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Տաթևիկ Պետրոսյանը։ «Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի Մոսկվա և չի մասնակցի նոյեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունենալիք ԱՊՀ […]

Դատարանը Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք

Դատարանը Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք: Տաթևը քրեակատարողականից ազատ կարձակցի նոյեմբերի 21-ին: Այս մասին իր ֆեյսբոուքյան էջում հսայտնել է նրա փաստաբանը՝ Արսեն Բաբայանը: Նշենք, որ Տաթեւ Վիրաբյանը 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քույրն է, նա կալանավորվել էր բռնության կոչ անելու մեղադրանքով:

Ում մեղավոր կկարգեն. Ժողովուրդ

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը խոստովանում է, որ նոր չափորոշիչներով դասագրքերի տպագրման եւ ստեղծման գործընթացը, ըստ էության, տապալել է։ Ավելին՝ կառույցն այժմ փորձում է փրկել իրավիճակը։ Բանն այն է, որ նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որով առաջարկում է հանձնաժողով ստեղծել։ Հիմնավորման մեջ կառույցը խոստովանում է. «Դասագրքերի ստեղծման գործընթացի ավարտին պարզ դարձավ, որ, […]

Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավորը

2022 թվականին նախկին պատգամավորի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` կալանավորվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։ Հ իշեցնենք, որ 2021 թվականին Ախոյանը մեղադրվում էր կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու մեջ: 2021-ի հունվարի 28-ին քաղաքացիները Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի էին հավաքվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի