28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հրատապ

Լեռնային Ղարաբաղում ապրող 120 հազար հայեր արդեն 10 օր շրջափակման մեջ են. Լեւոն Արոնյան

Շախմատային Օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սոցիալական ցանցերում արած գրառումով անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը։ «Մինչ ամբողջ աշխարհը պատրաստվում է ձմեռային տոներին, այս պահին Լեռնային Ղարաբաղում ապրող 120 հազար հայեր արդեն 10 օր շրջափակման մեջ են։ Նրանց գոյությունը սպառնալիքի է ենթարկվում Ադրբեջանի կողմից, որը տարբեր անօրինական մեթոդներով փակում է Ստեփանակերտը […]

Ֆուտբոլի ֆեդերացիայի սկանդալներն անհանգստացնում են իշխանություններին. Ժողովուրդ

Բազմիցս անդրադարձել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ընթացող անառողջ զարգացումներին, քանզի անդադար դիմումներ ենք ստանում բազմաթիվ ֆուտբոլասերներից, որոնք բողոքում են, որ ֆեդերացիայում ոչ միայն բան չի փոխվել, այլեւ այն գնալով նմանվում է փակ ակումբի, որտեղ ամեն բան մութ է թվում: Մեր կողմից հավելենք, որ ՀՖՖ-ն որդեգրել է հարցումներին չպատասխանելու արատավոր պրակտիկա, ինչը հիմքեր է տալիս հրապարակելու […]

Ինչու Ստեփանակերտում հանրահավաքը չկայացավ. Հրապարակ

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ընդօրինակել է Փաշինյանին՝ լայվ մտնելու, ժողովրդին առաջինը լավ լուրն անձամբ հաղորդելու եւ այլ պոպուլիստական քայլերի հարցում։ Վարդանյանի այս պահվածքը սկսել է նյարդայնացնել ոմանց, նրանք կարծում են, որ սրանով է պայմանավորված այն, որ պետնախարարը հաճախ չհաշվարկված, սխալ հայտարարություններ է անում՝ երբեմն սրելով իրավիճակը։ Դրանցից մեկը, օրինակ, Ռուբեն Վարդանյանի՝ օրեր առաջվա հայտարարությունն էր, […]

Լաչինի միջանցքի լայնությունը միշտ նշվել է․ Փաշինյանը խաբել է․ մաս 160. Ժողովուրդ

2022 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում պարբերաբար անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին՝ հայտարարելով, թե նախկին իշխանությունները, համաձայնելով Մադրիդյան սկզբունքներին, ԼՂ-ն ճանաչել են Ադրբեջանի կազմում: Նա նաեւ իր տարբեր ելույթներում հայտարարել է, որ Մադրիդյան փաստաթղթով նախատեսվող՝ ԼՂ կարգավիճակի մասին հանրաքվեն անորոշ տեղում, ժամկետներում եւ մասնակիցներով պետք է անցկացվեր։ Փաշինյանը պնդում էր նաեւ, թե […]

ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

Քիչ առաջ Եվրոպական դատարանը բավարարեց Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի նկատմամբ: Մանրամասները կներկայացվեն ավելի ուշ: Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։

Թուրքիայի դեսպանը ժամանել է Լաչինի միջանցքի՝ ադրբեջանցիների կողմից արգելափակված հատված

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին ժամանել է Լաչինի ճանապարհի այն հատված, որտեղ ադրբեջանցի «բնապահպանները» բողոքի ակցիա են իրականացնում. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Այս մասին են վկայում թուրք դիվանագետի թվիթերյան էջում հրապարակված լուսանկարները։

Արդեն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է, ՀՀ-ից օրական 400 տոննա սննդամթերք ու դեղորայք չի հասնում Արցախ. Շտաբ

Արդեն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը: Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120 000 բնակչությունը, որից 30 000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի […]

ԱՄՆ-ն կոչ է անում հնարավորինս արագ ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը․ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված են Լաչինի միջանցքի տեղաշարժի խոչընդոտներով և դրա հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակով։ ԱՄՆ-ն կոչ է անում  կողմերին անմիջապես դադարեցնել այն գործողությունները, որոնք խաթարում են խաղաղության գործընթացը և միջազգային մարդասիրական իրավունքի ներքո իրենց պարտավորությունները կատարեն։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով քննարկմանն այս մասին ասել է Միացյալ Նահանգների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի