Երեւանը պետք է ինքնուրույն որոշի իր ընթացքը, Ռուսաստանի Դաշնությունը նախապաշարմունքներ չունի. Լավրով
«Արևմտյան երկրները, որոնք այժմ ակտիվորեն սիրաշահում են Հայաստանին, ցանկանում են նրա հետ ընկերանալ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության»,- ասել է նա։
Այս մասին «Ռոսիա-1»-ի եթերում ասել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Լավրովի խոսքով՝ Երևանը պետք է ինքնուրույն որոշի իր ընթացքը, ըստ այդմ Ռուսաստանի Դաշնությունը նախապաշարմունքներ չունի: «Մենք կողմ ենք, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, որպես մեր մերձավոր դաշնակից, ռազմավարական գործընկեր, ինքը որոշի, թե ինչպես պետք է հարաբերություններ կառուցի արտաքին գործընկերների հետ: Մենք բացարձակապես որևէ նախապաշարմունք չունենք նրա արտաքին գործընկերների, ընկերների շրջանակի վերաբերյալ: Մենք երբեք որեւէ մեկի հետ ընկերություն չենք անում ընդդեմ մյուսի»,- ասել է Լավրովը։