20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ինչու է լռում ԱԱԾ-ն. Հրապարակ

«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Արման Բարխուդարյանի հետ բերման ենթարկված թաղապետարանի պաշտոնյաներն օրերս ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն նոյեմբերի 2-ին բերման էր ենթարկել, ապա ժամեր անց ազատել նրան, համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանին, առեւտրի բաժնի պետ Հրայր Արամյանին եւ կոմունալի աշխատակից Վան Հարությունյանին: Եվ չնայած պաշտոնապես հաստատվեց բերման ենթարկելու լուրը, սակայն իրավապահները մեկ շաբաթ է՝ լռում են, որեւէ հաղորդագրություն չեն տարածել։

Իշխանական աղբյուրները չեն բացառում, որ պաշտոնյաների ազատմամբ եւ վնասը հետ վերադարձնելով հարցը կփակվի։ Ըստ տեղեկությունների՝ Բարխուդարյանը եւ ենթակաները բերման էին ենթարկվել գնումների գործընթացում պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ