23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վագիֆ Խաչատրյանի գործն ավարտվեց

Բաքվի զինվորական դատարանում ընթացող վարույթում դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով և միջնորդեց Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման։ Հիշեցնենք, Ադրբեջանում Լաչինի անցակետում ապօրինի ձերբակալված Վագիֆ Խաչատրյանը մեղադրվում է «Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում հայկական զինված կազմավորումների կազմում ցեղասպանություն իրականացնելու մեջ»։Ավելի վաղ ՀՀ ՄԻՊ-ը հայտնել է, որ որ Վագիֆ Խաչատրյանը զինվորական ծառայության է անցել 1992 թվականի սեպտեմբերի 1-ից և դրանից հետո է մասնակցել մարտական գործողություններին։ Մինչ այդ վերջինս աշխատել է Ստեփանակերտում՝ որպես շարքային վարորդ։
Ես անմեղ մարդ եմ, կան սուտ ասելը որոշող սարքավորումներ, ցուցմունք տամ, որ այնտեղ չեմ եղել․ ասել է Վագիֆ Խաչատրյանը վերջին Բաքվի դատարանում:

«Ուստի, Ադրբեջանի Գլխավոր դատախազության հայտարարությունն առ այն, որ Վ. Խաչատրյանը 1991 թվականի դեկտեմբերի 22-ին «հայկական զինված կազմավորումների խմբի կազմում Մեշալի գյուղում իրականացրել է հանցագործություն», չի համապատասխանում իրականությանը: Այդ հանգամանքը հաստատում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված և վերլուծված տեղեկատվությունը, որը հիմնավորվում է արխիվային փաստաթղթերով, հրամանատարների հրամաններով, Վ. Խաչատրյանի անցած մարտական ուղին փաստող տեղեկանքներով, ընտանիքի անդամների վկայություններով:

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված և հաստատված տեղեկությունների համաձայն՝ Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող և ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ տվյալ։
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Վագիֆ Խաչատրյանը միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձ է, ով ԿԽՄԿ հովանու ներքո Հայաստան էր տեղափոխվում բուժում ստանալու նպատակով։ Ուստի վերջինիս ազատությունից զրկումն Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։
Վագիֆ Խաչատրյանին առևանգելուց անմիջապես հետո ադրբեջանական մեդիա տիրույթում նոր թափ են ստացել հայերի նկատմամբ բռնության կոչերը, ատելության և թշնամանքի քարոզը՝ ուղղված նաև Վագիֆ Խաչատրյանի և նրա հարազատների նկատմամբ:

Այս երևույթը Ադրբեջանի կողմից վարվող հայատյացության և էթնիկ հիմքով ատելության քաղաքականության ևս մեկ ապացույց է։ Ընդ որում, ադրբեջանական հասարակությունը, այդ թվում՝ հասարակական գործիչները, լրատվության միջոցները և պաշտոնատար անձինք Վագիֆ Խաչատրյանին պիտակավորել են որպես հանցագործ:
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ էթնիկ ատելության քարոզի և անմեղության կանխավարկածի խախտման պայմաններում Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքները չեն կարող երաշխավորված լինել, իսկ գործի պատշաճ քննությունն արդար դատաքննության պահանջներին համապատասխան՝ արդար և անկողմնակալ դատարանի կողմից չի կարող ապահովվել։
Վերը շարադրվածը հիմք է տալիս եզրակացնելու, որ Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքներին ապօրինի միջամտությունը տեղի է ունեցել/ունենում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով՝ նկատի ունենալով այն, որ չեն պահպանվում ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային-իրավական երաշխիքներն ու չափանիշները։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված ամբողջական տեղեկատվությունն ուղարկվել է իրավասու մարմիններին և միջազգային գործընկերներին»,-հայտնել են ՄԻՊ-ից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ