13 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավորը

2022 թվականին նախկին պատգամավորի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` կալանավորվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։
Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։
Հ
իշեցնենք, որ 2021 թվականին Ախոյանը մեղադրվում էր կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու մեջ: 2021-ի հունվարի 28-ին քաղաքացիները Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի էին հավաքվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, և մասնակիցներից ոմանք փորձել էին մուտք գործել կառավարության շենք։ Այդ դեպքից հետո ավելի քան երկու տասնյակ քաղաքացիներ, այդ թվում` Արագած Ախոյանը, բերման էին ենթարկվել:
2022 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Ախոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։
Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ