19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լեռնային Ղարաբաղում ապրող 120 հազար հայեր արդեն 10 օր շրջափակման մեջ են. Լեւոն Արոնյան

Շախմատային Օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սոցիալական ցանցերում արած գրառումով անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը։

«Մինչ ամբողջ աշխարհը պատրաստվում է ձմեռային տոներին, այս պահին Լեռնային Ղարաբաղում ապրող 120 հազար հայեր արդեն 10 օր շրջափակման մեջ են։ Նրանց գոյությունը սպառնալիքի է ենթարկվում Ադրբեջանի կողմից, որը տարբեր անօրինական մեթոդներով փակում է Ստեփանակերտը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։

2020 թվականի 44-օրյա պատերազմում Հայաստանը կրել է ահռելի կորուստներ։ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ստորագրած խաղաղ համաձայնագրում մատնանշվում է, որ ճանապարհը բաց կմնա եւ կսպասարկի տարածաշրջանի բոլոր երկրներին։ Հենց հիմա Ադրբեջանի «բնապահպան ակտիվիստները» ծաղրի են ենթարկում ռուս խաղաղապահներին՝ տարբեր վրաններով փակելով ճանապարհը։

Մինչ տարբեր կազմակերպություններ դատապարտում են Ադրբեջանի այս սադրիչ գործողությունները, ժամանակը գնում է, երեխաները չեն կարողանում վերադառնալ տուն, հիվանդանոցներն զրկված են անհրաժեշտ մատակարարումներից, սննդամթերի դեֆիցիտն էլ անխուսափելի է։

Կոչ եմ անում բոլորին, ովքեր ի զորու են օգնել իմ հայրենիքին, տարածել այս ուղերձը եւ գտնել ուղիներ օգնելու մարդկանց, որոնք մեծ կարիքի մեջ են»,- գրել է Արոնյանը սոցիալական ցանցերում։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ